LifeStyle Առողջություն

Ինչպես բուժել հեշտոցային սնկային հիվանդությունները տնային պայմաններում

 

Կանանց հեշտոցում միշտ էլ լինում են խմորասնկեր, որոնք իրենց քիչ քանակությամբ ոչ մի կերպ չեն ազդում առողջական վիճակի վրա: Սակայն եթե խմորասնկերի քանակությունը սկսում է աճել, ապա դա կարող է դառնալ հեշտոցային վարակների պատճառ՝ առաջացնելով բավական տհաճ հետևանքներ: Բարեբախտաբար՝ ճիշտ մոտեցման դեպքում այս հիվանդությունները շատ հեշտ բուժվում են:

 

Հեշտոցային սնկային վարակների առաջացման պատճառները

 

Այս վարակների մեծ մասի հիմնական պատճառը Candida Albicans-ն է: Նույնիսկ առողջ կնոջ հեշտոցում միշտ կան քիչ քանակությամբ բակտերիաներ ու խմորասնկեր: Lactobacillus ացիդոֆիլինն ամենատարածված բակտերիան է, որը վերահսկում է խմորասնկերի աճը:

 

Խմորասնկերի տարածումը դրսևորվում է մի քանի ախտանշանով: Սա տեղի է ունենում օրգանիզմում առաջացած դիսբալանսի հետևանքով: Հակաբիոտիկները նույնպես կարող են վատացնել իրավիճակը: Նույնը վերաբերում է նաև հղիների օրգանիզմում էստրոգենի բարձր մակարդկին և հորմոնաթերապիաներին:

 

Բուժում թեյերի միջոցով

 

Հեշտոցային վարակների բուժման համար շատ արդյունավետ է խնկունու (розмарин) թեյը: Այն մեղմացնում է վարակի առաջացրած քորն ու այրոցը: Այս թեյը կարելի է օգտագործել որպես ինտիմ հիգիենայի պահպանման միջոց:

 

Օրական հարկավոր է խմել մոտ 4 բաժակ խնկունու թեյ:

 

Վարակից արագ ազատվելու համար կարելի է նաև օրվա ընթացքում խմել հապալասի ոչ քաղցր օրգանական հյութ: Շատ արդյունավետ են նաև լորամրգի հյութահանուկից պատրաստված դեղահաբերն ու հապալասի չորացրած հատապտուղները:

Եթերայուղեր

 

Վարակներից ազատվելու հիանալի միջոց են նաև եթերայուղերը: Կարելի է թեյի ծառի յուղով թրջել տամպոնը և տեղադրել այն հեշտոցի մեջ: Սակայն հարկավոր է ուշադիր լինել և շատ յուղ չօգտագործել, այլ ընդամենը մի քանի կաթիլ: Տամպոնը պետք է թողնել մի քանի ժամ: Կրկնել այս պրոցեդուրան օրական երկու անգամ: Կարելի է օգտագործել նաև օրեգանոյի (վայրի սուսամբար) յուղ:

Սխտոր

 

Սխտորհը հզոր հակասկային միջոց է, որը հարկավոր է ուտել ամեն օր: Բացի այդ, վարակի բուժման համար կարելի է օգտագործել նաև սխտորի օրգանական մածուկը: Առավել լավ արդյունքի հասնելու համար՝ սխտորի հետ զուգահեռ հարկավոր է օգտագործել նաև յուղ, վիտամին E (դեղապատիճներով) և կոկոսյան ընկույզի յուղ:

Խնձորի քացախ

 

Օրգանական խացախը գրեթե վայրկենաբար է օգնում վարակումների ժամանակ: Հարկավոր է լոգանքի ջրին ավելցնել մեկ բաժակ օրգանական քացախ, 20 րոպե մնալ այդ ջրի մեջ, այնուհետև լավ չորացնել ինտիմ հատվածները:

 

Վաղենակ (календула)

 

Վաղենակն արդեն վաղուց է հայտնի իր հակասնկային հատկություններով: Բուժման համար հարկավոր է վաղենակի մի քանի մանրացրած տերև: Տերևները չպետք քիմիական նյութերով մշակման ենթարկված լինեն:

 

Տերևները հարկավոր է կիրառել միայն ախտահարված հատվածների համար: Բուժման այս մեթոդը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիներին:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

med.tert.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing