LifeStyle Առողջություն

Ինչպես դդմի օգնությամբ նվազեցնել արյան մեջ խոլեստերինի ու շաքարի մակարդակը

 

272583

Այս   «արևային հատապտղի» օգտակարության մասին վաղուց է արդեն հայտնի: Այն պարունակում է վիտամինների ու հանքանյութերի մի ամբողջ համալիր, որոնք հիանալի յուրացվում  են օրգանիզմի կողմից:

 

Դդումը հիանալի պահպանում է իր հատկությունները, եթե այն անգամ երկար ժամանակ պահել սենյակային ջերմաստիճանում: Այս պտուղը շատ օգտակար է  ոչ միայն հում, այլ նաև եփած վիճակում: Դդմից պատրաստում են շատ համեղ շիլաներ, ապուրներ, բլիթներ, մուրաբա ու հյութ:

 

Սակայն շատ քչերը գիտեն, որ դդումը հանդիսանում է արյան մեջ շաքարի ու խոլեստերինի բարձր մակարդակի դեմ պայքարող  հիանալի միջոց:

 

tutvse.info-ն ներկայացրել է  դդմի հյութի հիանալի մի բաղադրատոմս, որը կօգնի հաղթահարել այդ խնդիրը:

Ինչպես տնային պայմաններում նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը
Բաղադրիչները՝
·         100գրամ հում դդում

·         0,5 բաժակ մաքուր ջուր

 

Պատրաստման եղանակը՝
1. Մաքրեք դդմի կեղևն ու այն բաժանեք ոչ շատ փոքր մասերի:

 

2. Լցրեք այն հարիչի մեջ, ավելացրեք ջուրն ու հարեք այն այնքան ժամանակ, մնչև որ դառնա համասեռ զանգված:

 

Ըմպելիքը հարակավոր է  օգտագործել օրական 250-ական գրամ, ուտելուց  կես ժամ առաջ՝ քաղցած փորին: Արդեն 30 օր հետո դուք արդյունքը կնկատեք:

 

Գիտնականները ապացուցել են, որ դդմի մեջ առկա վիտամինների ամբողջ համալիրը  դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը:

 

Այսինքն դդումը ոչ միայն հանդիսանում է շատ համեղ ուտեստ, այլ նաև որպես բնական դեղամիջոց: Ամբողջ տարին դդումը օգտագործելու համար ցանկալի է այն սառեցնել: Սառեցման  դեպքում, այն պահպանում է իր բոլոր վիտամիներն ու համային որակները:

 

Հետևեք ճիշտ  սննդակարգի ու  առողջ կլինեք:

Աղբյուրը՝ med.tert.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing