LifeStyle Առողջություն

Ինչպես դդմիկով երիտասարդացնել մաշկը

 

maska-kabachki-2-LN

Դեմքի համար դդմիկից պատրաստված տնային դիմակները խթանում են փոխանակման գործընթացները, կենսունակություն հաղորդում մաշկին և կանխաևգելում կնճիռները:

Եթե դուք ցանկանում եք երիտասարդացնել մաշկը, ապա դդմիկից դիմակները ձեր համար են: Նրանց օգնությամբ դուք կկարողանաք փափկացնել և սնուցել մաշկը:

Վերցնում եք մեկ ճաշի գդալ քերած դդմիկի հյութը, ավելացնում 1 ձվի դեղնուց: Լավ խառնում եք, քսում դեմքին ու թողնում 15 րոպե: Այնուհետև մաքրում եք գոլ ջրով:

maska-kabachki-3-LN

Գեղեցկության բնական բաղադրատոմսերը դդմիկից շատ լավ մաքրում և սնուցում են մաշկը: Քերեք դդմիկը, դրեք մառլյայի մեջ, ապա՝ դեմքին 15-20 րոպեով:

Մաշկը խոնավեցնելու համար կտրատեք դդմիկը երկար բարակ կտորների և դրեք դեմքի ու պարանոցի վրա: Հանեք 20 րոպեից և լվացեք դեմքը կաթով:

Հակատարիքային դիմակը դդմիկով կանխում է կնճիռների առաջացումը, հարթեցնում է դեմքի, պարանոցի մաշկը:

Մեկ այլ դիմակ․ 200 գրամ քերած դդմիկը խառնում եք 20 գրամ մեղրով: Դիմակը հաստ շերտով քսում եք դեմքին և պարանոցին և թողնում 20 րոպեով: Լվացեք այն հանքային ջրով:

Դդմիկով կոտլետի բաղադրատոմսը կարող եք տեսնել տեսանյութում:

Աղբյուրը


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing