Ինչպե՞ս դիմավորել 2018-ը, ի՞նչ հագնել և, առհասարակ, ի՞նչ սպասել Դեղին Շան տարուց

12

blognews.am — Հրե Աքաղաղի տարին զիջում է իր դիրքերը: 2018-ին իշխելու է Դեղին Շունը:

Ե՞րբ է սկսվում Դեղին Շան տարին

Ըստ չինակական հորոսկոպի՝ Դեղին Շունն իր դիրքերում է հայտնվելու 2018-ի փետրվարի 16-ին:

Ո՞ր տարերքն է տիրելու

Կայծկլտացող Կրակին փոխարինելու է խաղաղ Հողը: Այն բնորոշվում է հավասարակշռվածությամբ, կայունությամբ, հանգստությամբ և դիմացկունությամբ: Հողը համարվում է դանդաղկոտ տարերք, սակայն նախանշում է բոլոր գործերն ավարտին հասցնելը:

 

Ի՞նչ միջավայրում դիմավորել Ամանորը

Ընկերների և ընտանիքի անդամների ջերմ միջավայրում, քանի որ շունն ընտանիքը հովանավորող կենդանի է:

 

Ի՞նչ հագնել Նոր տարին դիմավորելիս

Հագեք այն, ինչում ձեզ հարմար կլինի, քանի որ շունը գնահատում է հարմարավետությունը: Այս տարվա գույներն են դեղինի երանգները՝ բեժը, ավազագույնը, ոսկեգույնը, մանանեխագույնը և խակին:

Որպեսզի 2018-ին ձեզ ուղեկցի հաջողությունը, աշխատեք Ամանորին պարտադիր ինչ-որ դեղին դետալ կրել: Տղամարդկանց պարագայում դա կարող է լինել դեղին փողկապը կամ գուլպաները, իսկ կանայք կարող եք ցանկացած բնական դեղին քարով զարդ կրել:

 

Ինչպե՞ս զարդարել տունը

Բոլոր ավանդական եղանակներով՝ տոնածառ, լույսեր, փայլեր: Եթե տանը շուն եք պահում, ապա ինչ-որ կերպ սիրաշահեք նրան, իսկ եթե ոչ՝ սուվենիրի տեսքով շունիկ գնեք և դրեք սեղանին: Չի կարելի այս Նոր տարուն ձուկ պատրաստել, քանի որ շունը ձուկ չի սիրում:

 

Հավատալ արևելյան հորոսկոպին, թե ոչ, ձեր որոշումն է: Իսկ այ մենք վստահ ենք, որ բոլորիս սպասվում է շատ ուրախ և դրական տպավորություններով և իրադարձություններով լի տարի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache