good-banner
Լրահոս

Ինչպես է իշխանություններին հաջողվում լրատվական դաշտի մեծամասնությունը վերահսկողության տակ պահել

 

յմըյֆգգւյ

hayeli.am—   «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է՝ խոսվում է, որ Հայաստանի լրատվական դաշտի ամենաառանցքային խնդիրը դարձել է գովազդի բաշխումը: Բազում բարձրաձայնումներ են եղել այն մասին, որ հեռուստաընկերությունների գովազդի շուկայի առյուծի բաժինը տնօրինում են Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանին պատկանող լրատվամիջոցները: Սակայն, ինչպես հայտնի է, իշխանական կուսակցությունները եւս իրենց հեռուստաալիքներն ունեն, որոնք գովազդի բացակայության պատճառով փաստացի չեն կարողանում իրենց ֆինանսական խնդիրները լուծել: Ուստի պատահական չէր, որ երեկ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը խորհրդարանում բարձրաձայնեց հեռուստաընկերությունների գովազդային շուկայի կենտրոնացված լինելու մասին` զգուշավոր, առանց անուններ նշելու: Հիշեցնենք, որ «Հ3» հեռուստաընկերությունը պատկանում է նախկին ՕԵԿ, այժմ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ի դեպ, կարող է թյուր կարծիք ստեղծվել, թե Միքայել Մինասյանի թիմը հեռուստաընկերությունների եւ կայքերի գովազդային շուկան վերահսկում է եկամուտ ստանալու նպատակով: Մինչդեռ իրականում այդ մենաշնորհի միջոցով ֆինանսավորվում են իշխանական լրատվամիջոցները, իսկ ազատ մամուլը կայուն եւ բավարար ֆինանսավորումից զրկվելու պատճառով չի կարողանում զարգանալ: Հենց այս համակարգի շնորհիվ է, որ իշխանություններին հաջողվում է Հայաստանի լրատվական դաշտի մեծամասնությանը վերահսկողության տակ պահել: Լրատվական կայքերի, տպագիր մամուլի գովազդի շուկան եւս մեծ մասամբ գտնվում է Միքայլել Մինասյանի թիմի վերահսկողության տակ: Այսպիսով, ինչպես տնտեսությունում, լրատվական դաշտում եւս բոլոր խնդիրների պատճառը մենաշնորհներն են: Ու թերեւս ժամանակն է, որ քայլեր իրականացվեն պետության կողմից ազատ մամուլի ֆինանսավորման ուղղությամբ, ինչպես արվում էր խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների դեպքում: Բոլորն էլ պետբյուջեից գումար էին ստանում` գոյատեւելու համար, բայց որեւէ պարտավորություն չունեին»:

Ավելի մանրամասն` թերթիի այսօրվա համարում:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing