Լրահոս

Ինչպես է տեղի ունեցել զինված հարձակումը ոստիկանության վրա. մանրամասներ (տեսանյութ)

 

13662436_1060102554083543_1523515161_o-600x338

Armlur.am — Այսօր վաղ առավոտյան Էրեբունի վարչական շրջանի բնակիչները կրակոցներ են լսել: Ի՞նչ է տեղի ունենում այդ համայնքում: ArmLur.am-ի նկարահանող խումբը գտնվում է դեպքի վայրում: Ինչպես հայտնել էր ՀՀ ԱԱԾ-ն մի խումբ զինված անձինք առավոտյան մտել են ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց:

13689398_1160119207378311_1693119697_n-448x600

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել եւ պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ խոսքը մոտ 9 ոստիկանի մասին է: Առայժմ պաշտոնապես չի հաղորդվում զոհեր, վիրավորներ կա՞ն, թե՝ ոչ: Մինչդեռ լուրեր կան, որ երկու կողմում էլ վիրավորներ կան: Զինված խումբը տիրացել է ոստիկանության գնդի տարածքին: Առայժմ զինված խումբը կրակոցների սպառնալիքով թույլ չի տալիս իրավապահներին ներս մտնել: Հավելյալ մանրամասներ պարբերաբար կհաղորդենք:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing