LifeStyle Հարաբերություններ Հետաքրքիր Փաստեր

Ինչպես են ֆերոմոններն ազդում մարդկանց վրա

 

inchpes en azdum feromennere mardkanc vra

Գոյություն ունի այնպիսի կարծիք, որ մարդիկ զուգընկերոջը ընտրում ենք ոչ միայն արտաքին տեսքով, այլ նրա հոտով: Ձեռներեց գործարարները արտադրել են օծանելիք ֆերոմոններով հարուստ: Դրանք այնպիսի նյութեր են , որոնք պատասխանատու են զուգընկերոջը գրավելու համար և այդ օծանելիքի օգտագործումը կօգնի մարդկանց գտնել իրենց սերը: Այդ օծանելիքները բավականին թանկարծեք են և էլ ավելի են թանկանում Սուրբ Վալենտինի նախօրեակին: Անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ երկու սեռի համար էլ գործում են այդ օծանելիքները: Իհարկե հոտը կապված է նաև գրավչության հետ: Այսինքն, եթե տղամարդու հոտը ընդհանրապես տհաճ է կնոջ համար, ապա որքան էլ որ նա ուշադիր լինի կնոջ նկատմամբ, միևնույնն է կնոջ մոտ կլինի որոշակի վանող զգացում նրա հանդեպ: Այնպես որ, հոտը շատ կարևոր գործոն է , որին հաճախ այնքան էլ ուշադրություն չեն դարձնում: Դա մի տեսակ սիրո քիմիա է:
Անցկացվել է մի էքսպերիմենտ:Երեք տղամարդ նույն ձևով անցկացրել են օրը:Նրանք չեն օգտագործել ոչ մի օծանելիք: Այնուհետև նրանց վերնաշապիկները համարակալել են, դրել առանջին պոլիէթիլենային տարրաների մեջ և տվել նրանց կանանց, որպեսզի տարբերեն իրենց ամուսնու հոտը: Երեք կանանցից երկուսը չիշտ են գուշակել: Պետք է հաշվի առնել այն փաստը, որ հոտը ոմանց համար նշանակություն ունի, ոմանց համար՝ ոչ: Կան մարդիկ ովքեր աշքերով են սիրում, կամ մարդիկ ձեռքերով ,մարդիկ էլ կան՝ քթով:
Թվում է թե վերջ,միայնակների հարցը արդեն լուծված է, բայց արի ու տես, որ հակառակն է: Պարզվում է, որ օծանելիքի միջի ֆերոմանները բնական չեն և կապվում են ոչ ճիշտ տղամարդիկ կամ կանայք: Բայց հարցը միայն ֆերոմոնների մեջ չէ և հենց դրա համար էլ անցկացվել է երկրորդ էքսպերիմենտը: Երեք գեղեցիկ կանայք օգտագործել են այդ օծանելիքներից մեկը և գնացել այնտեղ, որտեղ կարող էին գրավվել տղամարդու: Բայց նրանցից ոչ մեկը չէր ծանոթացել տղամարդու հետ:Հաջորդ օրը կանայք օգտագործել են այլ օծանելիք, որում ֆերոմոնների քանակը ավելի շատ էր և էֆֆեկտը իրեն սպասեցնել չէր տվել: Բայց իրականում էքսպերիմենտի մասնակիցները չգիտեին, որ իրենց օգտագործածը եղել է սովորական մարմնի յուղ, որը ֆերոմոններ ընդհանրապես չի պարունակում: Պարզապես կանայք եղել էին ավելի ինքնավստահ՝ դա ներշնչման էֆֆեկտն է:
Գիտնականները կարողացել են ստանալ երկու տեսակի ֆերոմոններ՝ մեկը խոզի արուից, կյուսը կապիկի էգից: Բայց այն ինչ ազդում է մի մարդու վրա , կարող է չազդել մյուսի վրա: Արտադրողները օգտագորխում են նաև արհեստական փոխարինիչները:
Այսպիսով կարո՞ղ է անհատական հոտը գրավել զուգընկերոջ:
Բնության մեջ տարբեր է, կենդանիները հիմնականում առաջնորդվում են հոտով, իսկ մարդ արարածը ընտրում է այլ հատկանիշներով՝ ՝մոցիոնալ, հոգեբանական, սոցիալական: Չէ որ մարդը ձգտում է ոչ միայն սերունդ տալ, այլ նաև զուգընկերոջ հետ հարաբերությունները զարգացնել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...