Հետաքրքիր Փաստեր

Ինչպես գուշակել բնավորությունը դեմքի միջոցով

 

inchpes gushakel bnavorutyune demqi mijocov

Դեմքի ձևի միջոցով կարելի է որոշ փաստեր իմանալ մարդու բնավորության մասին:

1. Դեմքի ձևը

  • Եռանկյունաձև դեմք ունեցողները խորամանկ մարդիկ են, ովքեր հետապնդում են իրենց նպատակները:
  • Քառակուսի դեմքը խոսում է խիստ բնավորության, ներքին ուժի և նույնիսկ՝ կոպտության մասին:
  • Կլոր դեմք ունեցող մարդիկ ուրախ են, բարի, սիրում են աղմկոտ շրջապատ և չեն ձգտում համալրել հայտնի անձանց շրջանակները: Սակայն, եթե կլոր դեմք ունեցող մարդիկ արտահայտված այտոսկրեր ունեն, նշանակում է` գործ ունենք լիդերների հետ:

2. Հոնքեր

  • Բարձր և թեք հոնքերը խոսում են նպատակասլաց մարդու մասին:
  • Միջին երկարություն ու լայնություն ունեցող հոնքերը ցույց են տալիս անձի հավասարակշռվածությունը, ինտելեկտը, բարությունը, կամքը, զգացմունքայնությունը:
  • Ցածր հոնքերը խոսում են կոնսերվատիվ բնավորության մասին:
  • Հոնքերի խիտ լինելը խոսում է լիդերության ձգտելու մասին:

3. Աչքեր

  • Մեծ, միմյանցից հեռու դասավորության վրա աչքերը խոսում են կնոջ` սենտիմենտալ լինելու մասին:
  • Մեծ աչքեր հիմնականում ունենում են զգացմունքային, բայց ոչ շատ խելացի մարդիկ:
  • Նեղ, փոքր աչքեր ունենում են հիմնականում փակ մարդիկ:

4. Քիթ

  • Երկար քիթը մեծ հոգու, լավ արտահայտված ինքնուրույնության նշան է:
  • Կարճ քիթ ունեցողները հիմնականում պոզիտիվ են տրամադրված, բաց են, լավ տրամադրություն ունեն:
  • Քթի փոքրի ծայր և արտահայտված ռունգեր ունեցող մարդիկ հիմնականում դառնում են ազդեցիկ դեմքեր:
  • Հունական քիթը հատուկ է խորամանկ մարդկանց:

5. Բերան

  • Բարակ շրթունքները հիմնականում մանրախնդրության մասին են խոսում:
  • Փոքր բերան ունեցողները հիմնականում ուժեղ բնավորության տեր չեն լինում» Մեծ բերանը խոսում է հակառակի մասին:
  • Էգոիստների մոտ հիմնականում ավելի մեծ է ներքևի շրթունքը: Իսկ անվստահ մարդկանց մոտ վերևի շրթունքն ավելի մեծ է:

Աղբյուրը`  168.am


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am