Լրահոս

Ինչպես կործանել Ադրբեջանը

 

d84c3c0a061241ef06a574a647d72bb5

Երբ կարդում ես օրինակ մի քանի տասնամյակ առաջ ամերիկյան ստրատեգների արտահայտած մտքերը, գրած գրքերը, ակամա հիանում ես նրանց հեռատեսությամբ և հաշվարկների ճշգրտությամբ, հասկանում ես, որ տասնամյակներ առաջ եղած դիվանագիտական երևակայության փայլատակումներն այսօր արդեն այս կամ այն կերպ հաջողված կամ ընթացքի մեջ գտնվող նախագծեր են, որոնք տեղի են ունենում մեր աչքի առաջ։ Հետո մտքերով հետ եմ տեղփոխվում Հայաստան և ուզում եմ հասկանալ, թե օրինակ այս 25 տարվա մեջ մեր պետությունն ինչ հայեցակարգ և մարտավարություն է մշակել մեր գոյությանը սպառնացող ադրբեջանական հանրապետության ոչնչացման համար։ Նախ հուսով եմ, որ մեր երկրի ղեկավարները լավ են հասկանում, որ ազգային-կրոնական հակամարտությունների միակ վերջնական լուծումը կողմերից մեկի ոչնչացումն է, հուսով եմ նաև, որ չեն կարծում, թե այդ հավանական ոչնչացող կողմը մենք ենք լինելու։ Բայց մի բանում հուսով չեմ կարող լինել, որ Ադրբեջանը ոչնչացնելու ուղղությամբ մենք անկախության տարիներին խելք խելքի ենք տվել և մշակել ենք այդ հայեցակարգը։ Գիետք ինչու վստահ չեմ, ոչ չէ նրա համար, որ ինձ և հասարակության մյուս ներկայացուցիչներին նման մի հայեցակարգի գոյության մասին ոչինչ հայտնի չէ (լավ հասկանում եմ, որ նման ռազմավարական ծրագրերի մասին բացեիբաց չեն խոսում և հայտարարում), այլ այն պարզ պատճառով, որ իրականության մեջ, բացի նեղ մասնագիտական շրջանակների փոքրամասշտաբ նախաձեռնություններից և տեսական վերլուծություններից, ականատես չենք եղել այնպիսի տեղաշարժերի, որոնք ուղղված կլինեին Ադրբեջանի եթե ոչ կործանմանը, ապա գոնե ներքին ինչ-ինչ ցնցումների համար նախադրյալների ստեղծմանը։ Այնինչ այս պետությունը հիմնված է երկու այնպիսի սյուների վրա, որոնք այքան ոչ մնայուն, ոչ կայուն են՝ հայատյացություն և նավթադոլարներ։ Եթե նավթադոլարների չեզոքացումը համաշախարհային տնտեսական օբյեկտիվ գործոններից է կախված, ապա երկրորդը մենք հաստատ կարող ենք քանդել։ Ընդ որում, օրինակ Արևմուտք կարողացել է քանդել ազգային բավականին ամուր ինքնագիտակցություն ունեցող և ոչ պակաս բռնապետական և նավթադոլարներով ապրող արաբական մի շարք երկրներ։ Հիմա կասեք, թե մեր և ԱՄՆ-ի ներուժն ու ռեսուրսներն անհամեմատելի են։ Իսկապե՞ս։ Իսկ եթե այդքան քիչ են մեր հնարավորությունները, ինչո՞ւ Հայաստանում կա 1700 պետական ծառայողական մեքենա, իսկ Անգլիայում դրանց թիվը հարյուրը չի գերազանցում։ Բայց ինչևէ, չշեղվենք։ Եթե մենք պետական մակարադակով ռազմավարական նշանակություն տանք Հայաստանում թուրքագետների՝ մասնավորապես ադրբեջանագետների պատրաստմանը, ներգրավենք նրանց հստակ մշակված քարոզչահոգեբանական նախագծերի մեջ, և ամբողջ բեռը չթողնենք մեր որոշ մասնագետների անձնական նախաձեռնությունների վրա (ինչ եթե, մի օր նրանք որոշեն այլևս չզբաղվել այդ գործով), ապա կարող ենք ազդել ադրբեջանական լսարանի վրա, ուղղորդել նրան։ Չէ միայն չասեք, թե ֆեյսբուքի դարում, երբ ինֆորմացիոն հոսքերը փակելը խաղ ու պար չէ, չենք կարող անել դա թեկուզ բռնապետական և փակ երկիր համարովող Ադրբեջանում։ Իմ կարծիքով մենք Ադրբեջանի ներքին քայքայման համար ունենք այնպիսի նախադրյալներ, որոնց մասին վերջինս կերազեր ունենալ Հայաստանի պարագայում։ 1.Մեր ազգային ինքնագիտակցությունը ամուր է։ Երբ մեզ հարցնում են, թե ով ենք մենք, մենք պատասխանում ենք հայ-քրիստոնյա։ Իսկ երբ ադրբեջանի քաղաքացուն են տալիս այդ հարցը նա կարող է պատասխանել՝ թուրք, մուսուլման, թաթար, կովկասցի, ադրբեջանցի, բաքվեցի, և այլն, և այլն։ Այսինք անգամ Ադրբեջանի իշխող թյուրքական տարրն էլ դեռ լավ չի հասկանում ինքն ով է։ 2.Ներկայիս ադրբեջանական հանրապետության բնիկ ժողովուրդներ՝ թալիշ, թաթ, ավար, լեզգի և այլն։ Ճիշտ է այս ժողովուրդների արժանապատնության զգացումը և ազգային ինքնագիտակցությունն արթնացնելու ուղղությամբ հայ մասնագետները տարել են բավականաչափ աշխատանք, սակայն ինչպես նշեցի, դրանք մեծ մասամբ անձնական և ոչ պետական նախաձեռնություններ են։ Մենք միատարր պետություն ունենք և մենք բոլորս քաղաքակրթական նույն ծիրում ենք, մեզ անհնար է այս առումով պառակտել։ Իսկ ահա մենք կարող ենք ներքին մեծ պառակտումներ հրահրել թշնամի երկրում։ Իհարկե Ադրբեջանի կործանման ռազմական տարբերակը միշտ կա ու կա, սակայն դրա կործանումը առավելագույնս դյուրին դարձնելու համար հարկավոր է լրջորեն մշակել այս պետությունը միջից պայթեցնելու ստրատեգիա։ Նյութի աղբյուրը` Yelaket.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing