Խորհուրդներ Հետաքրքիր

Ինչպես ստիպել դեկաբրիստին ծաղկել

 

content_dekabrist1__econet_ru

Սա բավականին ոչ քմահաճ բույս է , և որպեսզի այն ծաղկի անհրաժեշտ է շատ բույսերի համար ՙՙվատ՚՚ պայմաններ: Նրան պետք է կողմանկի լուսավորություն, անհրաժեշտ է բնական օրվա երկարությունը, այն ծաղկում է դեկտեմբերին հենց նրա համար, որ նրան անհարժեշտ է երկար գիշեր և խավար օր:

Դեկաբրիստին հակացուցված է վառ արևային լույսը: Ավելի լավ է նրան պահել կիսախավար տեղում, իհարկե, եթե հիմա տեղափոխեք այն դժվար թե ծաղկի, քանի որ երկար ժամանակ է այն հարմարվում նոր միջավայրին: Հնարավոր է նույնիսկ նեղանա՝ արձակի իր կոկոնները և ծայրերի տերևները: Իսկ եթե նրան տեղափոխել և անընդհատ պտտել, այն հաստատ չի ծաղկի:

Դեկաբրիստը չի սիրում տաքը՝ նրան ծաղկելո համար պետք է +12-14 С : Այս ջերմաստիճանը օպտիմալ է նրա համար, եթե ավելի տաք է , չի ծաղկի, այդ պատճառով այն տեղադրեք ամենասառը լուսամուտագոգին: Բայց ջերմաստիճանի կտրուկ իջեցումն էլ է հակացուցված:

Չի կարելի պոկել դեկաբրիստի տերևները, կամ առանձնացներլ ծիլերը նրա ծաղկման սեզոնից անմիջապես առաջ: Պետք է ամռանը ջրել շատ, իսկ սեպտեմբերից սկսած աստիճանաբար քչացնել: Նոյեմբերից արդեն չի կարելի ոչ սնուցել, ոչ ցողել, ջրելշաբաթը մեկ անգամ, այս դեպքում նրան ոչինչ չի մնա անելու, քան ծաղկել:

Ընդհանրապես դեկաբրիստը կարող է չծաղկել մի շարք պատճառներից՝

  • լույսի խրոնիկական բացակայություն (կիսախավարը լավ է , խավարը՝ հակացուցված)
  • կոկոնակալման շրջանը սեպտեմբերն է , սահմանափակել ջուրը
  • նույն ծաղկամանի մեջ երկար մնալը, անհրաժեշտ է 3-5 տարին մեկ անգամ տեղափոխել: Նրա արմատները փոքր են , և եթե խորը ամանի մեջ դնեք, այն կզարգացնի արմատային համակարգը:
  • հնարավոր է մեծ դեղաչափով եք պարարտացրել ր առաջ եք բերել կողի թթվայնության բարձրացում: Պետք է հնարավորինս փոխել հողը և առատորեն ջրել:

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing