Խորհուրդներ Հետաքրքիր

Ինչպես ճիշտ սառեցնել ելակը

 

Շատերս ենք սիրեում ելակը և ցանկանոմ այն վայելել նույնիսկ ձմռանը: Եթե դուք ունեք սառցեխցիկ ապա դա խնդիր չէ:Որպեսզի պտուղները հալչելուց հետո չունենան անդուր գույն և տհաճ համ, պետք է հետևել մի քանի կանոնների:

Ինչպես սառեցնել ելակը՝պտուղների ընտրություն:

Որպեսզի ելակը սառեցվի և երկար պահպանվի, պետք է պտուղների ճիշտ ընտրություն կատարել: Ելակը պետք է լինի չափավոր հասունացած, պինդ և չոր, այլ ոչ թե գերհասունացած, ջրալի :

Ավելի լավ է սեռեցնել մանր ելակը, այն լավ է պահպանվում:

Ինչպես սառեցնել ելակը՝պտուղների և տարրաների նախապատրաստում: 

Սառեցնելու համար ավելի համար է օգտագործել պլաստմասե տարրաներ, կամ նույնիսկ պոլիէթիլենային տոպրակներ, բայց զգույծ եղեք՝դրանք սառնությունից կարող են պայթել:

Ոմանք կարծում են , որ պետք չէ ելակը լվանալ, որպեսզի այն ջուր չներծծի և ջրալի չդառնա: Բայց ամեն դեպքում ճիշտ է լվանալը, քանի որ այն աճում է հողի մակերեսին և անմիջական շփման մեջ է հողի հետ:

Պետք է լվանալ պտուղները փոքր չափաբաճիններով, շատ ջրող և արագ, որպեսզի այն չհասցնի լիովին ներծծվել ջրով: Հետք պետք է լցնել պլաստմասե ցանցի մեջ, որպեսզի ավելորդ ջուրը հոսի, իսկ հետո շարել անձեռոցիկի վրա  , այնպես  որպեսզի մեկը մյուսին չկպչի և թողնել 1 ժամ: Հիմա չոր ելակի հետ կարելի է աշխատել:

Ձեզ ենք առաջարկում ելակի սառեցման 3 միջոց՝

№1

Պոլիէթիլենային տոպրակը անցկացրեք տախտակի կամ լայն ափսեյի վրա: Նրա վրա շարեք ելակները և դրեք սառցեխցիկ: Թողեք մի քանի ժամ: Հոտո սառցեխցիկից հանեք ելակը տոպրակի հետ և այն կհայտնվի տոպրակի մեջ: Հետո արդենկարելի է ելակը պահել եկար ժամանակով և դրանք միմյանց չեն կպչում:

№2

1 կգ ելակի համար ձեզ հարկավոր է 200 գ շաքարի փոշի: Ելակը սառչելուց կորցնում է որոշակի քաղցրություն և , որպեսզի հալեցրած ժամանակ լինի քաղցր, հարկավոր է սառեցնել շաքարավազով:

Ելակները համար առաջին ձևի միջի նման լվացեք, չորացրեք, դասավորեք տախտակի կամ սկուտեղի վրա,որի վրա պոլիթփիլենային տոփրակ է անցկացված, 2 ժամ սառեցրեք և շերտ -շերտ շաքարի փոշի ցանելով դասավորք այն ամանների մեջ, որոնցով պետք է պահեք:

№3

Կարելի է ելակը սառեցնել քերված վիճակում: Արդեն լվացվաց և չորացված մթերքը լցրեք խառնիչի մեջ , դարձրեք պյուրե, լցրեք պլաստմասե տարրաների մեջ: Շաքարավազը կարելի է կամ հիմա լցնել, կամ ձմռանը, արդեն օգտագործելիս 1 կգ մրգին, 300 գ հաշվով:

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing