LifeStyle Առողջություն Խորհուրդներ Հետաքրքիր Փաստեր

Ինչպես տղա սաղմնավորել

 

3820_8yprg-fohj8

Այն կանայք, ովքեր բեղմնավորումից առաջ ասպիրին են ընդունում, անհամեմատ ավելի հաճախակի են տղա ունենում: Նման հետաքրքրաշարժ եզրահանգման են եկել Eunice Kennedy Shriver National Institute of Child Health and Human Development-ի հետազոտողները (ԱՄՆ):

Նրանց խոսքով, ասպիրինի ընդունումն ինչ-որ եղանակով մեծացնում է հենց տղա ունենալու շանսերը: Նախկինում վիժում ունեցած կանանց նկատմամբ դիտարկումների ընթացքում գիտնականները նկատել են, որ կանանց մոտ ավելի հաճախ են տղաներ ծնվում, եթե նրանք բեղմնավորման պահին ասպիրին են ընդունել:  Այն կանանց խմբում, որոնք պլացեբո են ընդունել, տղաների եւ աղջիկների քանակը մոտավորապես նույնն են եղել:

Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ հաճախակի վիժումները կապված են արգանդում բորբոքային գործընթացների հետ: Կարծիք կա, թե կնոջ իմունային համակարգը զարգացող սաղմն ընկալում է որպես օտարածին օբյեկտ եւ հարձակվում է դրա վրա բորբոքային բաղադրիչներով ու իմունային բջիջներով: Այդ բորբոքումները հետագայում կարող են կնոջը խանգարել տղա կրել, որովհետեւ արական սեռի պտուղներն ավելի խոցելի են համարվում:

Լրացուցիչ արտաքին այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսը, օդի աղտոտումը կամ բեղմնավորման ընթացքում ծխելը, կապված են ծնվող տղաների թվի կրճատման հետ, ինչն ապացուցում է արական սեռի սաղմերի խոցելիությունը:

Ասպիրինը ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղ է, որը կիրառվում է բորբոքումների, տենդի եւ ցավի դեմ: Կարծիք կա, որ հենց դրա հակաբորբոքային ազդեցությունն է նպաստում հաջող բեղմնավորմանը եւ տղաների ծննդին:

Մի քանի ոչ լայնածավալ հետազոտություններ ցույց են տվել, որ ասպիրինի ընդունումը մեծացնում է հղիությունների թիվն այն կանանց շրջանում, ովքեր ԱՄԲ են անցնում: Վերջին հետազոտության ընթացքում գիտնականները վիժման պատմություն ունեցող 1228 կնոջ ասպիրինի ցածր չափաբաժիններ են տվել հարաբերությունից առաջ կամ պլացեբոյի հաբեր (ֆոլաթթվով):

Աղբյուրը ՝ med-practic.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing