Լրահոս

«Ինչպես ուտել 1 միլիարդ»

 

6cd2d0dcc974fcae8cafss

«Ասպարեզն» իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա կնոջ` Ռիտա Սարգսյանի եւ հարազատների գույքի ու եկամուտների հայտարարագրերի տվյալները:

Ս.Սարգսյանը 2013 թվականի վերջում հայտարարագրել է 129.400.000.00 դրամ գումար: Աշխատանքի վարձատրության կամ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացել է 3.898.800.00 եւ 1.864.416.00 դրամ գումար: Տրված փոխառությունների (վարկերից) ստացված տոկոսը եւ այլ հատուցումը 2013 թվականին կազմել է 12.180.134.80 դրամ, այլ եկամուտները` 8.000.000.00 դրամ գումար: Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Ս.Սարգսյանն հայտարարագրել է 96 քմ մակերեսով շենք եւ շինություն: Հայտարարագրել է նաեւ 1992 թվականի արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենա: Ունի 18-20-րդ դարերի արձանիկներ, քանդակներ, կտավների հավաքածու, որոնք պատկանում են Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի, Աբեղյանի վրձնին, նաեւ՝ 20-րդ դարի թվով 32 կտավներ: 2012 թվականին Ս.Սարգսյանն աշխատանքի վարձատրությունից ստացել է 3.898.800.00 դրամ գումար: Աշխատանքի վարձատրությանը հավասարեցված այլ վճարումներից` 2.596.017.00 դրամ: Տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը 2012 թվականին կազմել է 10.925.535.60 դրամ: Աշխատանքի վարձատրությանն հավասարեցված այլ վճարումներից Ս.Սարգսյանը 2012-ին ստացել է 350.331.00 դրամ գումար: Դրամական միջոցները 2012 թվականի վերջում կազմել են 108.600.000.00 դրամ:

Ս.Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի դրամական միջոցները 2013 թվականի վերջում կազմել են 106.225.600.00 դրամ գումար: Ռ.Սարգսյանը 2012 թվականին հայտարարագրել է 117.100.000.00 դրամ, տրված փոխառություններից ստացված տոկոսը 2012 թվականին կազմել է 12.074.400.00 դրամ, 2011 թվականին Ռ.Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 112.000.000.00 դրամ գումար: Ռ.Սարգսյանի, նրա հետ համատեղ ապրող ծնողի, չափահաս եւ չամուսնացած զավակի եկամուտները 2011 թվականին կազմել են 17.025.000.00 դրամ:

Ի տարբերություն Ս.Սարգսյանի եւ նրա հարազատների` պաշտոնական հայտարարագրերում առկա տվյալների, համացանցում ՀՀ նախագահի եւ նրա հարազատների ունեցվածքի մասին տարբեր տվյալներ են շրջանառվում:

Ժամանակին մամուլում տեղեկություններ էին հայտնվել, ըստ որի, հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանն, ով ԱՄՆ-ում շուրջ 30 տարի շարունակ ներգրավված է եղել անօրինական տարբեր գործարքներում, նաեւ՝ թմրանյութերի առեւտրում, 2006-ին 535.000 դոլար գումար էր հատկացրել ամերիկյան «Burson-Marsteller» փիար ընկերությանը՝ Ս.Սարգսյանի վարկանիշը բարձրացնելու համար: Միջազգային ԶԼՄ-ներն առավել ուշագրավ տեղեկություններ են հաղորդում Ս.Սարգսյանի ունեցվածքի տվյալների մասին: Աստղաբաշխական թվեր էր հրատարակել ռուսական «wek.ru կայքը, որ Ս.Սարգսյանի ունեցվածքը գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Նշենք, որ այս տարի Հայաստանի նախագահը երիտասարդացնող բուժում անցավ Հարավային Կորեայում`այցելելով Գանգնամի Չաում կենտրոն, որի համար վճարել էր շուրջ 200.000 ԱՄՆ դոլար:

Ս.Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի ունեցվածքի տվյալների մասին նշենք, որ վերջինիս է պատկանում արժեքավոր քանդակների եւ գեղանկարների հավաքածու: Մ.Մինասյանի եղբայր Գրիգոր Մինասյանը 2013 թվականին` Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, եղել է «Էյ Էմ» իրավաբանական ընկերության տնօրենն ու կառավարիչ-բաժնետերը:

Համացանցում լուրեր են պտտվում, որ Ս.Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն ԱՄՆ-ում գնել է 2.8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ տուն: Ամիսներ առաջ «Չորրորդ իշխանություն» թերթը գրել էր, որ Սաշիկ Սարգսյանն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում կառուցել է բնակելի շենք, որի բնակարանները վարձակալությամբ են տրվել, սակայն Սարգսյանին պատկանող այդ շենքի վրա արգելանք է դրվել, ուստի Սաշիկը չի կարողացել իրականացնել շենքի առքուվաճառքի գործարքը: Թերթի տեղեկություններով` Սաշիկ Սարգսյանը որոշել էր մոտ 300 հազար ԱՄՆ դոլարի չափով «քցել» շենքի դուռ-լուսամուտները տեղադրող ընկերությանը: Ընկերությունն էլ դիմել էր օրինական քայլերի, համապատասխան մարմինների միջամտությամբ շենքն արգելանքի տակ էր վերցվել: Մամուլում նաեւ լուրեր են շրջանառվում, որ տեսանկարահանող սարքերով եւ արագաչափերով արձանագրված խախտումներից գանձված գումարների 70%-ը փոխանցվում է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերը Սաշիկ Սարգսյանն է:

Հայտարարագրերի տվյալները` ethics.am-իՍա

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing