LifeStyle Առողջություն

Ինչպե՞ս ազատվել մազերի ծայրերի վնասվածությունից

 

Այս խնդիրը շատ աղջիկների մոտ է ի հայտ գալիս:

Սակայն կան մեթոդներ մազերի ծայրերի վանսվածությունից ազատվելու համար:

Նախ և առաջ հարկավոր է խմել շատ քանակությամբ ջուր, կտրել մազերի ծայրերը, ֆեն շատ չօգտագործել:

Մեթոդներ

16145

1. Հարկավոր է՝ 1 լիտր տաք ջուր, 1 հավկիթ, 30գրամ թարմ խնկունի(розмарин): Եռացնել ջուրը, ավելացնել խնկունին և թողնել որոշ ժամանակով: Երբ ջուրը սառչի ավելացնել 1 հատ հավկիթ և օգտագործել զանգվածը որպես շամպուն:

2. Մաքրել ավոկադոն, կորիզը հանել, իսկ միջուկը մանրեցնել հետո ավելացնել ձիթապտղի յուղ: Զանգվածը քսել մազերի ծայրերին և թողնել 15 րոպե: Դրանից հետո լվանալ գլուխը:

3. Քսել մազերի ծայրերին գարեջուր և ողողել դրանք: Ուղղակի գարեջրի պատճառով մազերից հոտ է սկսում գալ, ավելի լավ է այս մեթոդը օգտագործել հանգստյան օրերին:

4. Վերցնել 20գրամ հալած կարագ, կես բաժակ քացախ և մեկ գդալ կիտրոնի հյութ: Պատրաստի զանգվածը քսել մազերի ծայրերին, փաթաթել գլուխը և պահել 20 րոպե: Հետո լվանալ գլուխը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...