Լրահոս

Ինչու՞ է այս հայտնի մարդը ցանկացել, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, այլ ոչ թե Հայաստանի

 

En-us%5CArmenia-Azerbaijan-border ENG 1

Մինչ քննարկվում է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը, շատերը հակադիր կարծիքներով էին հանդես գալիս նրա վերաբերյալ՝ նշելով, որ նա մեծ մասամբ բացասական ազդեցություն է թողել պատմության ընթացքում Հայաստանի շահերի տեսանկյունից:

Մենք մեր կողմից փորձենք արձանագրել, թե ինչպիսին է եղել նրա դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ, եւ ահա 1919 թվականին՝ հունիսի 5-ի Կովկասյան տարածքային բյուրոյի հաշվետվության մեջ Միկոյանը իր տեսակետներն է հայտնում եւ նշում, թե ինչպիսին պետք է լինի բոլշեւիկյան Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Շահարկումներից զերծ մնալու համար փորձենք ներկայացնել իր զեկույցն առանց մեկնաբանությունների.
Եվ այսպես՝ ինչպես նշեցինք, 1919 թվականի հունիսի 5-ին նա գրում էր.

«Ներկայիս Կովկասյան երեք հանրապետություններից ոչ մեկն էլ չի ձգտում միանալ Խորհրդային Ռուսաստանին: Բոլոր կառավարությունները՝ բացառությամբ հայկականի, Անդրկովկասում չի ուզում, որ ներկայացված լինի 3-րդ իմպերիալիստական երկիրը, քանի որ միայն Հայաստանի կառավարությունն է, որ ունենալով  ծրագրեր՝ ստեղծելու մեծ Հայաստան, ամենասերտ ձեւով համագործակցում է մեր հակառակորդ Դենիկինի եւ Անտանտայի երկրների հետ: Հայաստանում իշխանության են եկել կադետներն ու դաշնակները, իսկ էսռներն ու մենշեւիկները համարվում են ձախակողմյան եւ թույլ դեր են կատարում երկրի ներսում, իսկ բոլշեւիկներ Հայաստանում ընդհանրապես չկան: Հայաստանում քաոս է տիրում, սով, էպիդեմիա եւ այստեղ մասսայաբար կոտորվում են մահմեդականները: Հայաստանում չկան դասակարգային հակասություններ, քանզի այստեղ չկա պրոլետարիատ: Եվ ուրեմն այստեղ բոլշեւիկյան իշխանության հաստատման հույս գրեթե չկա: Այլ է Ադրբեջանի վիճակը. այնտեղ կա կազմակերպված պրոլետարիատ, որը գտնվում է հիմնականում մեր՝ բոլշեւիկներիս ազդեցության տակ, եւ մենք կարող ենք եւ ամեն ինչ պետք է անենք, որ այստեղ հասնենք իշխանության: Մահմեդական զանգվածներն ավելի մոտ են խորհրդային կարգերի հաստատմանը, սակայն մտավախություն ունեն, որ այն առավելապես կդառնա նոր ռուսական իշխանություն, եւ պետք է ամեն ինչ անենք՝ փարատելու համար նրանց այս տեսակետները: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա տեղի գյուղացիությունն ավելի մոտ է պրոլետարիատի շահերին եւ տեղի բնակչությունը կուզենար միանալ խորհրդային Ադրբեջանին, իսկ դրա համար պետք է մեկ բան՝ ճանաչել Սովետական Ադրբեջանի անկախությունը: Իսկ ինչ վերաբերում է դաշնակներին, ապա նրանք ամեն ինչ անում են, որպեսզի Ղարաբաղը միանա Հայաստանին: Հենց դրա համար էլ մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքները՝ թե՛ հայերի, թե՛ մահմեդականների շրջանում: Եվ հենց դրա պատճառով է, որ, ըստ մեր Բաքվի ընկերների, Օրջոնոկիձեն գտնվում է այստեղ»,- ահա Միկոյանի տեսակետը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

Աղբյուրը` REPLIK.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing