Լրահոս

Ինչու՞ է «հաղթող նախագահը» հող հանձնելու քարոզ տանում

 

5063da2a4deb0_medium

Լևոնական շրջանակների կողմից Ղարաբաղը հանձնելու մասին քարոզը մի տեսակ դիսոնանս է առաջացնում ինձ մոտ։ Քանի կար՝ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները, կարծես, ուշքի էին եկել և 2008-ի դեպքերից հետո, երբ ԼՏՊ-ն թարգել էր Ադրբեջանին հող հանձնելու մասին խոսել, աջ ու ձախ հայտարարում էին, թե բա՝ Լևոն Տեր-Պետրոսյանը «ազգի հերոս է», հաղթող նախագահ է, հասնում էին նրան, թե ինքը Կապիտան Ամերիկայի պես միայնակ է մարտնչել ադրբեջանական բանակի դեմ ու հաղթել պատերազմը։

Արդարության համար պետք է ասենք, որ, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ որպես երկրի այդ ժամանակվա նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար, իր ավանդն ունեցել է այդ հաղթանակում, ի վերջո, որոշումներ կայացնողներից մեկն ինքն է եղել։

Սակայն այն, ինչ կատարվում է հիմա, ցույց է տալիս, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարզապես կոնյուկտուրշիկ է և գործում է պահի ազդեցության տակ։ Այն ժամանակ նա օգտագործում էր պատերազմը՝ քաղաքական հաջողության հասնելու համար։ Սկզբունքորեն դեմ լինելով ակտիվ ռազմական գործողություններին՝ նա քաղաքական դիվիդենդներ էր ստանում բազմաթիվ մեր հայրենակիցների կյանքերի գնով տարած հաղթանակներից։ Ժողովրդական համատարած ոգևորության ու խանդավառության ֆոնին նա, իհարկե, չէր կարող, չնայած, փորձում էր հող հանձնելու քարոզ տանել։

Իսկ հիմա․․․Իսկ հիմա, երբ պատերազմից ավելի քան 20 տարի է անցել, Ղարաբաղն էլ և պատերազմը, կարծես, ավելի հեռու են դարձել, նա որոշել է քաղաքական դիվիդենդներ շահել մարդկային պարզունակ զգացմունքների վրա խաղալով։ Մեր հասարակության որոշակի հատված ապրում է արատավոր մի քանի կարծրատիպերով, և իրենց իրոք թվում է, թե մեր երկրի բոլոր խնդիրները գալիս են պատերազմից։ Նրանք անկեղծ կարծում են, որ եթե Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին, կյանքը Հայաստանում կբարելավվի։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ապրում նման մոլորության մեջ։ Նա ուղղակի օգտագործում է այդ կարծրատիպը՝ ընտրություններին ձայներ փախցնելու համար։

Դեռ 90-ականներին նա օգտագործում էր այդ գաղափարը՝ Վազգեն Սարգսյանին հակադրվելու համար, քանզի զգում էր, որ դրանով կարող է հանրային որոշակի աջակցություն ստանա։

Հիմա էլ նույն բանն է։ Խաղաղության քողի տակ տարածք հանձնել քարոզելով նա փորձում է իր շուրջը էլեկտորատ ձևավորել․․․Սակայն չեմ կարծում, որ այս անգամ նա լուրջ հավակնություններ ունի։ Էլեկտորատը Հայաստանում քեշ փող է, և այդ էլեկտորատը ձևավորելով՝ նա կարող է քաղաքական առևտուր անել Սերժ Սարգսյանի հետ և է՛լ ավելի բարելավել իր երեխաների բարեկեցությունը՝ հերթական անգամ ձեռնունայն թողնելով իր ընտրազանգվածին։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing