Լրահոս

Ինչու՞ են Ադրբեջանի պաշտպանության նախարարին Մոսկվա հրավիրել

 

գնվհըյվ

hayeli.am — Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան: Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության` Զաքիր Հասանովը Մոսկվա է մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով: Կողմերը քննարկելու են ռազմականհամագործակցությանն առնչվող հարցեր:

Նշենք, որ օգոստոսի 8-ին նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է ռազմական ինքնաթիռներ ու տրանսպորտային ուղղաթիռներ գնել Ռուսաստանից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին  Սարգսյան-Պուտին հանդիպմանը քննարկվել էր Ադրբեջանին և Հայաստանին մատակարարող զենքի մատակարարումների թեման: Պուտինն այդ օրը Հայաստանից Մոսկվայի ուղղությամբ հնչող դժգոհությունների թեման փորձեց փակել, բայց փոխարենը «պարզաբանեց», թե ինչու է Մոսկվան Ադրբեջանին զենք վաճառել ու շարունակելու է վաճառել:

Ռուսաստանն աշխատում է Հայաստանի հետ՝ ռազմամթերքի մատակարարման հարցով և կատարում է իր պարտականությունները, նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում՝ պատասխանելով Ադրբեջանին և Հայաստանին մատակարարող զենքի մատակարարումների մասին հայ լրագրողի հարցին: «Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա մենք Հայաստանի հետ աշխատանքի ծրագիր ունենք: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և մեր դաշնակիցը, մենք ունենք փոխադարձ պարտականություններ, և Ռուսաստանը իր պարտականությունը մշտապես կատարում է»:

Այնուհետև Պուտինը հավելեց, որ զենքի վաճառքի ժամանակակից շուկայում ցանկացած երկիր գործնականում կարող է ցանկացած զենք գնել. «Եվ ասենք, այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթ արդյունահանող երկիր, արագ զարգացող տնտեսություն ունեցող երկիր, ոսկու բավականին մեծ ծավալի պաշարներ ունեցող երկիր, իհարկե, ի վիճակի է զենք գնել ցանկացած տեղից»:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի աշխատանքային այցը Մոսկվա` Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով, ըստ ամենայնի կապված է հենց զենքի նոր խմբաքանակի տրամադրման գործարքի հետ, որի մասին, ի դեպ, ավելի վաղ խոսել էր Բաքվում Ռուսաստանի դեսպանը:

Սակայն, կարելի է ենթադրել, որ ոչ միայն ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունն է քննարկվել Մոսկվայում:

Գուցե Շոյգուն ու Հասանովը քննարկում են Ղարաբաղում նոր պատերազմի հնարավորություննե՞րը` հայկական կողմին այս փուլում որպես ճնշում գործադրելու հերթական միջոց:

Թամար Բագրատունի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing