Ինչու՞ են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները հարձակվել ոստիկանության շենքի վրա

38

Երեկ ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված  կասկածյալների և տուժողների միջև քաշքշուկ է տեղի ունեցել , ինչին միջամտելուց հետո այսպես կոչված տուժող կողմի ներկայացուցիչները ովքեր համասեռամոլներ են հարձակվել և ծեծկռտուք են սկսել ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Դեպքից տուժած ոստիկաններից մեկին տեղափոխել էին հիվանդանոց:

Այս առիթով Politik.am-ը զրուցեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ համեմատության մեջ դնելու համար օրեր առաջ Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների պնդմամբ իրենց սեռական կողմնորոշման համար ծեծի էին ենթարկել տեղի բնակիչները:

Հովհաննիսյանը նկատեց, որ ամեն դեպքում օրինախախտ ցանկացած քայլ, անկախ նարնից թե դա ով է կատարել պետք է պատժվի.«Պետք է նկատել, որ վերջիններս հարձակվել են ոստիկանական աշխատողների վրա ոչ թե իրենց գենդերային ինքնության համար, իսկ Շուռնուխի դեպքը լրիվ այլ է` այնտեղ գենդերային խտրականությունից ելնելով ԼԲԳՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ բռնություն է կիրառվել:

Ամեն դեպքում միջադեպը քերական հանցագործություն է և պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ»,- նշեց Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանն ընգծեց նաև , որ սա այն դեպքն է երբ տուժող կողմը հանդիսանում է ոստիկանությունը, իսկ այդ մարմինը ունի բոլոր գործիքները  հավուր պատշաճի գործը քննելու և իր իրավուքները պաշտպանել համար:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache