Լրահոս

Ինչու՞ հենց Հայաստանում. ռուսները փորձարկում են ռադիոակտիվ պաշտպանության նորագույն տեխնիկա

 

da8a175119d3658577b4f7dcb4ac90a4

armweeklynews.am-ը գրում է. Համաձայն Ռուսաստանի պաշտպանության նախարության հայտարարության, Հայաստանում Հարավային ռազմական շրջանը, ի դեմս Գյումրիի 102-րդ բազայի , սկսել է ռադիացիոն, քիմիական և բիոլոգիական պաշտպանության նորագույն մեքենաների փորձարկումը: Փորձարկումներն իրականցվելու են երկու շաբաթ ` 1.5 կմ ծովի մակերևույթից բարձր փորձադաշտերում:

Հետաքրքիր է , որ РХМ-6 քիմիական պաշտպանության մեքենաները ծառայության են անցել 2016 թվականին:

Հայտարարության համաձայն, քիմիական պաշտպանության նոր մեքենաները երկար կմնան Հայաստանում, քանի որ դրանք ամռանը կմասնակցեն ՛Ալագյազ՛ ռազմական փորձադաշտում և Էրեբունի օդանավակայանում պլանավորված զորավարժություններին:

Թող ների ընթերցողը, սակայն այս պահին ոչ ճիշտ եզրահանգումներ ենք անելու:

Ռուսաստանը պատահական չէ, որ իր նորագույն ՝ 2016-ի արտադրանք, ռադիոակատիվ պաշտպանության մեքենաները փորձարկում է Հայաստանում և այդ մեքենաները կմնան մինչև աշուն , եթե չասենք ՝ տարիներով: Կարելի է անգամ կասկածել, որ …Ռուսաստանը դեռևս մի կողմ չի նետել հայ-ադրբեջանական խոշոր ռազմական բախումը և ….Աստված մի արարսցե, Մեծամորի ատոմակայանի պաշտպանության անհրաժեշտությունը:

Մարդկային երևակայությունը այսբերգի նման է, վերևում տեսանելի ենթադրություններն են, ներքևում ՝ իրականությունը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am