Լրահոս

Ինչու՞ մեր արյունը թափեցիք. Պավլիկ Մանուկյանը մտատանջումների մեջ է

 

f807fa5e003a9927872e86f5802fa6ad

hartak.am — ««Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, այսօր Արամի հետ խոսելիս ես տեսա, որ արդեն մկանների շարժ կա, անցնում է հետվիրահատական կայունացման շրջան: Իմ ենթադրությամբ՝ 2-3 օր ևս կմնա հիվանդանոցում, որովհետև բժշկական անձնակազմը վստահ պետք է լինի, որ ամեն ինչ անցել է բարեհաջող: Առայժմ որևէ խնդիր չենք տեսնում»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավլիկ և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը:

Փաստաբանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանին հանդիպել է երեկ երեկոյան. «Լավ էր, առույգ էր, հենակներով շարժվում է: Ինձ թվում է՝ քիչ է սնունդ ընդունում, երբ այդ մասին հարցնում ես, ասում է՝ ոչ ախորժակ ունեմ, ոչ հավես: Երևի ինչ-որ ներքին լարվածություն կա: Երեկվա մեր խոսակցության ժամանակ խոսում էինք նրա ստացած վնասվածքից, և նա ասաց, որ թուրքի գնդակից ստացած վնասվածքներն ավելի տանելի էին, քան այս գնդակից ստացածը:

«Ասում են՝ հայը հայի արյուն չպետք է թափի, բա էդ դեպքում ո՞վ է ինձ վրա կրակել: Ես չպետք է գամված լինեի անկողնուն»,- փաստաբանի հետ զրույցում ասել է Պավել Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing