Լրահոս

Ինչու՞ սպանեցին փոխմարզպետի որդուն. քրեական աշխարհի պատերա՞զմ

 

0735831001483812403900789-300x197

Հունվարի 7-ին, կրակոցներ էին հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Գրիգոր Լուսավորիչ 50 տան բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանն էր, ով հիվանդանոց էր տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության փողոցից։ Արդեն նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ և 2 գնդակ։ Դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև Audi Q 7 մակնիշի 47 MM 777 համարանիշի ավտոմեքենան, որի վրա առկա էին կրակոցի հետքեր, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել էր ատրճանակ։  Սպանվածը քրեական աշխարհում հայտնի Նորատուսցի Ալիկի հորեղբոր տղան էր:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։

Այս սպանությունների գործով ձերբակալվել էր երկու անձ: Նրանցից մեկը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն էր, որը մեղադրվում էր Մուշեղ Մուշեղյանի սպանությունը դրդելու մեջ:

Այս պահին դժվար է ասել, թե որքանով է կապված փոխմարզպետի որդու սպանությունը Շենգավիթում կատարված սպանությունների հետ, սակայն մի բան հստակ է, որ քրեական աշխարհում ինչ որ բան այն չէ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing