Ինչու է ԱԱԾ-ն ներխուժել Երեւան Սիթի. Ինչ սխեմա է գործել

116

lragir.am — «Երևան Սիթիում այս պահին ՊԵԿ-ը հսկողական գործողություններ չի իրականացնում, իմ տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայություններն են տվյալ տնտեսավարողի մոտ»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ով տարիներ շարունակ եղել է Խոշոր հարկ վճարողների տեսչության պետը:

Հարցին, թե ինչո՞ւ նախկինում խոշոր գործարարներին չեն բերել հարկային դաշտ, որպեսզի այսօր ԱԱԾ-ն նման գործողություններ չիրականացներ, Մաշադյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ ձեր դիտարկման հետ, որ ժամանակին մեր գործառույթները նորմալ չենք իրականացրել: Իմ կարծիքով՝ հարկային մարմնի գործառույթները ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ, ինչը և իրակնացվել է ՊԵԿ կողմից»:

ՊԵԿ պաշտոնյան նաև մանրամասնեց, թե ինչ սխեմա է գործել «Երևան Սիթիում» և մյուս խոշոր սուպերմարկետներում, ինչ համաձայնություններ են եղել նախկին կառավարության և խոշոր գործարարների միջև: Գործողություններն ԱԱԾ-ն այս պահին իրականացնում է այն տնտեսվարողների մոտ, ովքեր Երևան Սիթիի տարածքում գործել են որպես առանձին տնտեսավորղ սուբյեկտներ:«Խնդրին մենք տեղյակ ենք եղել երկար տարիներ, անընդհատ քննարկումներ ենք ունեցել: Ես միշտ դա պայմավորել եմ հարկման տարբեր ռեժիմների առկայությամբ, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի գծով որոշակի ոլորտներին տրամադրված արտոնություններով:

Մասնավորապես, խոսքը գյուղմթերքի մասին է սուպերմարկետներում, ոչ միայն Ալեքս հոլդինգի տնօրինած սուպերմարկերտներում: Նաև բոլոր մնացած ցանցային առևտրով զբաղվող տնտեսավորողների մոտ գնագոյացման մեխանիզմի ժամանակ նույն շահութաբերության կիրառման դեպքում վաճառքի գինը ստացվել է ավելի բարձր, քան շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողների մոտ: Ես մնում եմ այն կարծիքին, որ այդ հարկը վճարում է ոչ թե տնտեսվարող սուբյեկտը, այլ վերջնական սպառողը: Բայց գնագոյացման ժամանակ այդ գործոնը զգալի նշանակություն է ունեցել, և ստացվել են անհավասար գներ ԱԱՀ դաշտում գործող տնտեսվարողների և շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողների միջև»,- ասաց նա:Հարցին, թե այսինքն՝ հարկ չվճարելու այս սխեման համատարած բնո՞ւյթ է կրել, ՊԵԿ նախագահի տեղակալը պատասխանեց, որ, այո, նման գործելաոճ ունեցել են առևտրային ցանց ունեցող շատ կազմակերպություններ: Նրանց հետ ՊԵԿ ղեկավարությունն արդեն օրերս հանդիպել է, ներկայացրել են նրանց, թե հետագայում ինչպես պետք է աշխատեն:

Ըստ նրա՝ ժամանակին խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից եղան հարցադրումներ, թե իրենք ինչպես կարող են փոխել իրենց գործելաոճը, որպեսզի մրցակցեն մանր բիզնեսի հետ, այն է՝ գործեն շրջանառության հարկի դաշտում:

«Ես, իհարկե, համաձայն չեմ, որ նման դիրքորոշումը 100 տոկոս համապատասխանում է իրականությանը, բայց առաջարկեցինք, որ խանութը, որտեղ իրականացնում են առևտուր, կտարանջատեն տարածքը, և այնտեղ կգործեն երկու տնտեսվարող սուբյեկտեր: Նրանցից մեկը կգործի ԱԱՀ դաշտում, մյուսը՝ շրջանառության հարկի: Մենք տեսանք, որ որոշ տնտեսավարող սուբյեկտներ գնացին այդ ուղղությամբ, տարանջատեցին իրենց առևտրի սրահները և սկսեցին գործել երկու կամ ավելի կազմակերպություններում: Հետագայում, որպեսզի փոքր ինչ բարելավեինք նաև սպասարկման որակը, այսինքն՝ առևտուրն անողը ստիպված չլիներ գնալ այդ առանձնացված մասում գնել միրգ, այնուհետև գնել այլ մթերք և վճարումը կատարել երկու տարբեր դրամարկղերում, ըստ էության մենք վարչարարություն չկիրառեցինք այն տնտեսվարողների նկատմամբ, ովքեր չփաստաթղթավորված գյուղմթերքի մասով իրացումները կազմակերպում էին անհատ ձեռնարկատերերի միջոցով»,- ասաց նա:

Մանրամասները տեսանյութում

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache