Լրահոս

Ինչու է ՊՊԾ գնդից դուրս եկած բուժակը մեկնել Հայաստանից

 

20160727_133616-600x450

armlur.am — Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկները հոգնած են և ցանկություն ունեն դուրս գալու։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ – Իրենք այդպես բաց տեքստով չեն ասել, բնական է։ Իրենց խոսելը, երբ որ կողքն այդքան մարդ կա հավաքված, բավական բարդ է։ Բայց ես զգում եմ իրենց տրամադրվածությունը։ – Ճի՞շտ է, որ Դավիթ Տոնոյանը հանրապետությունում չէ և սթրեսային վիճակի հետևանքով մեկնել է։ – Այո, նա մեկնել է Արցախ՝ եղբոր մոտ։ Ես զրուցել եմ իր հետ, ինքը բավական լարված է եղել, նեղված է եղել՝ այդքան զինված մարդ և այլն։ Ինքը վատացել է և փառք Աստծո թողել են, որ ետ գա։ Միգուցե անկախ ամեն ինչից պետք է գնար։ Մեզ մոտ օրինակ Դավիթն ունենում է չորս հերթապահություն ամսվա մեջ, նրա հերթապահությունն ավարտվել էր և կարող է գնալ։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing