good-banner
Լրահոս

Ինչու է Սերժ Սարգսյանը հանդիպել Ճակոյին և Դեդ Հասանին

 

dedhasan

Երեկ Politik.am-ը հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ իրեն քաղաքական վտարանդի համարող  Արծրունի Ավետիսյանը հրապարակել է տեսանյութ իր ֆեյսբուքյան էջում, որում ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է հանցավոր աշխարհի կողմից կազմակերպված մի խնջույքի: Տեսանյութում երևում են քրեական հեղինակություններ Ճակոն և Դեդ Հասանը, մասնակից են նաև այլ քրեական հեղինակություններ:

Տեղեկատվությունը անհանգստացրել է իշխանական շրջանակներին: Հիմա իշխանության  ամբողջ ֆեյսբուքյան ֆեյք բանակը  անցել է տեղեկատվական գրոհի: Հետևելով այդ գրառումներին կարելի է եզրակացնել, որ իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի Սերժ Սարգսյանի հանդիպումը քրեական աշխարհի հեղինակությունների հետ նարկայացվի, որպես հայրենասիրական քայլ:

Իշխանական մեկ կենտրոնից հրահանգ ստացող կեղծ և ոչ կեղծ էջերը հիմնականում գրում են.«Եթե էս տեսանյութը անգիտակցաբար է տարածվել, ապուշություն է, եթե գիտակցաբար, ապա դավաճանություն: Բացատրեմ մի փոքր..Էդ մարդիկ ահագին գործ են արել հենց նաև Արցախյան պատերազմի ժամանակ, այո հենց գողական իրենց կանալներով աջակցություն են ցույց տվել: Իսկ էդ շրջանում կապ չունի ինչ միջոցներով ես կարողանում խնդիրներ լուծել՝ գողական, օրինական, պետական, թե ինչ, կարևոր չի: Կարևորը նա է, որ հարց է լուծվել: Հենց էդ մարդիկ պատերազմի տարիներին իրենց հնարավորություններով զենքով օգնել են Արցախին: Սերժ Սարգսյանը էդ ժամանակ Արցախի պաշտպանության ակունքներում կանգնած լինելով կարող էր հանդիպել էդ մարդկանց հետ: Դրանով հարց է լուծվել, կարևոր չի ինչ ճանապարհով, կարևորը պատերազմի կարիքների համար, Արցախի համար: Եթե պետք է պետությանդ, ազգիդ համար էդ օրհասական պահին ինչ որ առաջնահերթ խնդիր լուծել, հեչ կարևոր չի թե ինչ ճանապարհով»,-գրում են ամենատարբեր ֆեյսբուքյան օգտատերերը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing