good-banner
LifeStyle Կյանք Հարաբերություններ

Ինչու են բժիշկները զույգերին խորհուրդ տալիս առանձին քնել

 

luv10

Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից:

Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի Քնի և դեպրեսիայի լաբորատորիայի մասնագենտները:

Կենտրոնի տնօրեն Քոլին Քարնեյը խորհուրդ է տալիս գիշերներն առանձին անցկացնել: Իր կարծիքը նա բացատրում է քուն մտնելու ընթացքում այլ մարդու մոտ գտնվելու ազդեցությամբ:

Քարնեյն նշում է, որ երբ մասնագետները սկսել են ուսումնասիրել ուղեղի աշխատանքը համատեղ քնի ընթացքում, հայտնաբերել են, որ միասին քնող զույգը չի ընկղմվում խոր քնի մեջ, ինչը շատ կարևոր է օրգանիզմի վերականգման համար: Զույգի մոտ գտնվելը շեղում է մյուսի ուշադրությունը և խանգարում սուզվել խորը քնի փուլի մեջ:

Որպես փաստարկ Քոլին նաև ներկայացնում է հարցումների օրինակը, համաձայն որի, ներդաշնակ հարաբերություններ ունեցող հարցված զույգերի 40% հայտարարել են, որ նախընտրում են առանձին քնել:

Աղբյուր

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing