good-banner
Լրահոս

Ինչու են հաշտվել «ցար Պուտինը» և «սուլթան Էրդողանը»

 

B3CAE1C6-68C8-4E5B-BBE9-E8539D753C2B_w987_r1_s

azatutyun.am — Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո ռուս — թուրքական հարաբերություններում բարելավում է նկատվում:

Die Presse պարբերականի մեկնաբան Յութա Զոմերբաուերը նշում է, որ իրավապահները Թուրքիայում նախաձեռնել են զանգվածային ձերբակալություններ: Կալանքի տակ հայտնված հազարավոր մարդկանց թվում են նաև անցյալ տարվա նոյեմբերին ռուսական օդանավը վայր գցած թուրք երկու օդաչուները: Նրանց մեղադրում են հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ:

Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում զարմանալի վայրիվերումներ են. ժամանակին նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը գործընկերներ էին, հետո դարձան թշնամիներ, հիմա նորից բարեկամության նշաններ են երևում:

Ռուսական հասարակության տեսակետից՝ այս մերձեցումը բավական ծիծաղելի է, ամիսներ շարունակ ռուսական մամուլը թուրք նախագահին ներկայացրել է որպես քրդերին դաժանաբար հալածող, երկրում իսլամական կարգեր հաստատող անկանխատեսելի օսմանյան սուլթանի, իսկ հեռուստատեսությունը ջանք չի խնայել Թուրքիայում ռուսների հանգստի և թուրքական միրգ-բանջարեղենի ներմուծման արգելքը հիմնավորելու համար:

Ստամբուլի օդանավակայանում սարսափելի հարձակումից հետո հաղորդվել է մերձեցման մեկնարկի մասին, ռուս զբոսաշրջիկները շտապել են Թուրքիայի առափնյա դատարկված հյուրանոցներ, բայց հեղաշրջման փորձից հետո էլ հրատապ են դարձել զբոսաշրջիկների անվտանգության հետ կապված խնդիրները:

Եվրոպական երկրների ղեկավարները զերծ են մնում Էրդողանին համերաշխություն հայտնելուց, Պուտինն առաջիններից էր, ով իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի ղեկավարին:

Եվրոպան Անկարային կոչ է անում հավատարիմ լինել իրավական պետության նորմերին, Կրեմլն այդ հարցում լռություն է պահպանում:

Զոմերբաուերի փոխանցմամբ, ռուսները հարկ եղած դեպքում խախտում են միջազգային իրավունքը․ այդպես էր, մասնավորապես, Ղրիմի դեպքում:

Երկու տարի առաջ Էրդողանը դատապարտել է ռուսների կողմից Ղրիմի բռնակցումը: Բայց, ինչպես Մոսկվան է ենթադրում, Էրդողանի վարչակարգը տեսանելի ապագայում զբաղված կլինի ներքին հարցերով: Նրա տարածաշրջանային ոտնձգությունները կմղվեն երկրորդ պլան, ուստի Ռուսաստանը կկարողանա Սիրիայում գրավել ռազմական հզոր ուժ ունեցող միջազգային միջնորդի դերը:

Die Presse-ի մեկնաբանի կարծիքով, Պուտինը, հավանաբար, անտարբերություն կդրսևորի Էրդողանի ներքին քաղաքականության նկատմամբ:

«Ինչպես հայտնի է, Պուտինը չի հանդուրժում արտաքին ուժերի միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին: Այդ առումով «ցար Պուտինը» և «սուլթան Էրդողանը» միանգամայն համապատասխանում են իրենց պատմական նախատիպերին»,- նշում է Յութա Զոմերբաուերը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing