Լրահոս

Ինչու են մեծ թվով ոստիկաններ Երևանից գործուղվել Վանաձոր

 

Երևանից Վանաձոր են ժամանել շուրջ 70 ոստիկաններ: Armlur.am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը Երևանից իրավապահներ է գործուղել մարզկենտրոններ: Մեզ հայտնի դարձավ, որ միայն Վանաձորում գործուղված ոստիկանների թիվը հասնում է 70-ի:

Նրանք ոստիկանության զորքերի ծառայողներն են, իսկ Վանաձոր են եկել՝ նախընտրական շրջանում վանաձորցի ոստիկանների հետ ծառայություն իրականացնելու նպատակով: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները մնալու են մինչև ապրիլի 3-ը: «Ընտրություններով է պայմանավորված, որևէ արտառոց բան չկա, եկել են վանաձորցիների հետ ծառայելու»,- վստահեցրեց մեր աղբյուրը:
Ոստիկանության տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են մեր տեղեկությունը. «Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ըստ անհրաժեշտության ներգրավվում են նաև հասարակական կարգի ապահովմանը, ինչպես և հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործերին»,- հավելել են լրատվական բաժնից:


Մանրամասն սկզբնաղբյուրում՝

armlur.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

Kara

Kara