Հետաքրքիր Փաստեր

Ինչու են միջատները ոմանց խայթում,ոմանց՝ ոչ

 

ukus komara

Մարդկանց արյունը ծծում են միայն էգ մոծակները: Որձ միջատները նախընտրում են սնվել նեկտարով: Էգ մոծակները հարձակվում են մարդկանց ու կենդանիների վրա միայն ծննդաբերությամբ պայմանավորված, այսինքն` ձվի զարգացման համար անհրաժեշտ սպիտակուցներն առկա են արյան մեջ: Բայց ինչպես է ստացվում, որ ոմանց չեն խայթում, ոմանց էլ չափազանց հաճախ են խայթում: Այս հարցին պատասխանում է կենսաբանական գիտությունների դոկտոր Անատոլի Զախարովը: Բանն այն է, որ մեծակների համար մարդու գրավչությունը պայմանավորված է նրա ֆիզիոլոգիայով և բույրով: Որոշ մարդիկ նրանց ավելի համեղ են թվում, քան մյուսները: Երիտասարդների վրա միջատներն ավելի հաճախ են հարձակվում: Բացի այդ, կան հիվանդություններ, որոնց դեպքում միջատների համար մարդն ավելի գրավիչ է դառնում, իսկ մյուս պարագայում` ավելի քիչ: Այսպես, տրամաբանությունից դուրս չէ այն պնդումը, որ միջատները ցածր հեմոգլոբին ունեցողներին ավելի քիչ են խայթում: Նրանց արյունը քիչ է, հետևաբար, ոչ ցանկալի միջատների համար: Այս տարբերակը հնարավոր է, սակայն պարզ չէ` որքանով է արժանահավատ:

Աղբյուր


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing