Լրահոս

Ինչու են մոծակները Ձեզ ավելի հաճախ կծում, քան ուրիշներին. 3 հետաքրքիր պատճառ

 

11025

Որոշ մարդկանց խորամանկ մոծակներն անհամեմատ ավելի հաճախակի են կծում, քան մյուսներին: Ինչու: Դա կարող է մի քանի պատճառ ունենալ:

1. Ձեր արյունն առաջին խմբի է

Առաջին խմբի արյուն ունեցող մարդիկ ավելի շատ մոծակների են ձգում, պնդում են գիտնականները: Ճիշտ է, ոչ ոք չգիտե, թե այդ խմբի արյան ինչն է գրավում արնախումներին:

2. Դուք հղի կին եք

Մոծակները հղի կանանց երկու անգամ ավելի հաճախակի են կծում, քան մնացած բոլոր մարդկանց: Գիտնականների կարծիքով, դա կապված է այն փաստի հետ, որ մոծակներին սովորաբար գրավում են նյութափոխանակության մեծ արագությամբ մարդիկ, որովհետեւ նրանք ավելի շատ ածխաթթու են արտադրում: Իսկ հղիների մոտ նյութափոխանակությունը կտրուկ ավելացած է լինում, դրա համար էլ նրանց այդքան հաճախակի են կծում:

3. Դուք այսպես կոչված մարդկային լեյկոցիտար հակագեն ունեք

Մոծակներին Ձեր ձգելու հաջորդ պատճառը կարող են լինել գեները: 2013-ին Infections, Genetics and Evolution ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկային լեյկոցիտար հակագեն (HLA) ունեցող մարդիկ զգալիորեն ավելի հաճախակի են մոծակների թիրախ դառնում: Տվյալ գեները ներգրավված են մարդու հոտի կարգավորման գործում, եւ հենց դա է գրավում մոծակներին:

Հիշեցնենք, որ մոծակի խայթոցները կարող են շատ վտանգավոր լինել, որովհետեւ կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել եւ մի շարք հիվանդություններ փոխանցել` Զիկայի վիրուսից մինչեւ Դենգե տենդ:

Աղբյուրը ՝ news.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

newhing

newhing