Լրահոս

Ինչու են թաքցնում Տարոն Մարգարյանին

 

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը բացատրել է, թե ինչու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ներկայացել Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Կամո Արեյանը նշեց, որ Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ հստակ գրված է, որ հրավիրվում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:
«Քաղաքապետը չունի որևէ պատճառ խորհրդարան չներկայանալու, իսկ նրա նախորդ բացակայությունները եղել են հարգելի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Արեյանը:
Արեյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե Տարոն Մարգարյանը ոլորտից տեղյակ չէ, դրա համար չի ներկայանում խորհրդարան: Նա վստահեցրեց, որ Տարոն Մարգարյանը ավելի տեղեկացված է, քան ինքը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing