good-banner
Հետաքրքիր Փաստեր

Ինչու ենք մենք խուսափում նայել դիմացինի աչքերի մեջ և արդյո՞ք ստում են մեզ, երբ «փախցնում» են հայացքը

 

4114

Մարդիկ չեն սիրում նայել դիմացինի աչքերի մեջ: Ինչու՞ ենք մենք , ի վերջո, «փախցնում» մեր հայացքը: Որքան հաճախ ենք անում դա: Նայու՞մ են աչքերի մեջ արդյոք ստախոսները: Ժամանակակից գիտությունն ունի իր տեսակետն այս հարցերի շուրջ: Andradardz.am-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր ՝ հղում անելով Fresher‎-ին:

 

Աչքերը ՝ հոգու հայելի

Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները համոզված են, որ մեր խոսակցությունների շուրջ 93 տոկոսը որոշվում է շարժուձևերի շնորհիվ. մարմնի լեզուն, ձայնի տեմբրը, աչքերի արտահայտությունը օգնում են հասկանալ, թե իրականում ինչ է ասում և մտածում դիմացինը:

Պարզվում է, որ զրույցի ընթացքում 44 տոկոս ուշադրությունը հենց աչքերի վրա է սևեռվում և միայն 12-ը ՝ բերանի: Հենց աչքերն են հանդիսանում  մեր էմոցիաների «լակմուսի թուղթը». դրանցում արտահայտվում է վախը, հուսահատությունը, հիասթափությունը, տխրությունը, ուրախությունը…Եվ ուրեմն ՝ ինչու՞ ենք մենք «փախցնում» մեր հայացքը:

 

Կենտրոնանալու փորձ

Հոգեբաններ Ֆիոնա Ֆելպսն ու Գվինետ Դոերտի Սնեդդոն իրենց ՝ «Взгляд-отвращение» աշխատության մեջ փորձում են որոշել երկար նայելու կապը ՝ պարզ և բարդ տեղեկատվություն ստանալու  և հասկանալու հետ: Նրանք փորձարկել են նոր մեթոդ 8-ամյա երեխաների հետ: Առաջին խմբին տվել են պարզ և բարդ հարցեր ՝ «երես առ երես», իսկ մյուս խմբին ՝ հարցերը տվել են տեսազանգի միջոցով:

Պարզվել է, որ որքան բարդ է հարցը, այնքան ավելի շատ է երեխան հայացքը շեղել, որպեսզի կարողանա կենտրոնանալ և գտնել պատասխանը: Հետաքրքրական է, որ նմանատիպ իրավիճակ դիտվել է խմբերում, որտեղ շփումը եղել է «երես առ երես»:

 

Սուտասա՞ն է. Հաստատ սուտասան է

Կա մի այսպիսի կարծրատիպ, համաձայն որի ՝ մարդը, ով ստում է, հայացքը շեղում է: Իրականում դա ճիշտ չէ: Բրիտանացի գիտնականները հավաստիացնում են, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է: Ստախոսն առավել ուշադիր է նայում Ձեր աչքերի մեջ, որպեսզի համոզվի Ձեր պահվածքից, շարժուձևից, առաջին արձագանքից, արդյո՞ք հավատացել եք նրան, թե՞ ՝ ոչ:

 

Համոզելու ուժը

Ֆրենսիս Չենի փորձարկումների արդյունքում պարզվել է, որ որքան ուշադիր ու սևեռուն է նայում Ձեր զրուցակիցը Ձեր աչքերի մեջ, այնքան ավելի քիչ է նրա ասածը համոզիչ թվում: Երբևէ չեք նկատել, որ շատ  հասարակական գործիչներ չեն նայում աչքերի մեջ, այլ ՝ ավելի ներքև, օրինակ ՝ քթին կամ շուրթերին: Սա այն պատճառով է, որ սևեռուն հայացքն ու կտրուկ շարժուձևերը հաճախ կարող են գնահատվել որպես սեփական տեսակետը պարտադրելու, ոչ ներկայացնելու փորձ:

 

Դեմ առ դեմ

2

Պորսմուտի գիտնականները ապացուցել են, որ մարդիկ երկար են նայում զրուցակցի աչքերի մեջ, եթե նրա հետ միայնակ են ՝ դեմ առ դեմ, միջինը  ՝ 7-10 րոպե:

Պատճառը անհաջողության մեջ է

Բժիշկ Պիտեր Հիլսը ներկայացրել է հոդված, որում անդրադառնում է այն հանգամանքին, որ ուղիղ հայացքից խուսափում են դժբախտ մարդիկ: Նրանք ավելի շուտ ուշադրություն կդարձնեն նոր սանրվածքին, կոշիկներին, անգամ ՝ օծանելիքին: Հնարավոր է, որ սա պատահում է, որովհետև իրապես տառապանք զգացող մարդը չի ցանկանում խորանալ դիմացինի էմոցիոնալ , հուզական դաշտում. նրան իր խնդիրներն ու հոգսերն էլ բավական են: Եվ թեպետ դիմացինը կարող է անգամ միայն դրականն ասել, բայց, ինչպես ասում են,  խուսափելը լավ բան է:

 

 Ագրեսիա կամ ինչ  է նրան անհրաժեշտ

Հոգեբան Ջուլիա Մինսոնը համոզված է, որ տեսողական կոնտակտը կարող է դիմացինի իշխելու ցանկություն առաջացնել:

«Կենդանիները երբեք չեն նայում միմյանց աչքերի մեջ, եթե իհարկե, չեն պատրաստվում կռվել հանուն զոհի կամ էգի»,- ասում է հոգեբանը:

Եվ իրոք, եթե, օրինակ ՝ հասարակական տրանսպորտում  կամ ասենք, ոչ մարդաշատ վայրերում մեկը նայի Ձեզ, Դուք մեխանիկորեն կմտածեք ՝ «Ինչ է ուզում»: Նյարդային այս հարցը կարող է նաև ագրեսիայի ու վեճի պատճառ դառնալ: Իսկ եթե մեզ ուշադիր նայում է մեր ծանոթներից մեկը , ապա մենք շտապում ենք հայելու մոտ ՝ արդյո՞ք ամեն ինչ լավ է:

Ահա այսպիսին ենք մենք ՝ մարդ արարածներս: Մեզնից շատերը հաճախ են զգում այս ամենը, ուստի, փախցնում են հայացքը:

Աղբյուրը

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing