ԻՆՁ ՀԵՏ ԸՏԵՆՑ ՄԻ ԽՈՍԵՔ․ ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ

0

Այսօր վաղ առավոտից ցուցարարները սկսել են պայքարի ցանցային եղանակը։ Փոքր խմբերով նրանք հավաքվում են մայրաքաղաքի տարբեր մասերում՝ փակելով մի շարք փողոցներ։ Նման մի խմբի, որոնք կանգնած էին Հանրապետության հրապարակում, մոտեցավ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։

Տեսնելով նրան՝ ցուցարարները սկսեցին գանգատվել ոստիկանների պահվածքից և հորդորեցին Հակոբյանին ոստիկաններին ասել, որ իրենց հետ լավ վարվեն։ Ռուբիկ Հակոբյանն էլ հետաքրքրվեց, թե որտեղ են ցուցարարների հետ վատ վարվել, ապա ավելացրեց․

«Եթե ես իմանամ, որ ես ասեմ, կլսեն, կասեմ, բայց Ձեզ մի խորհուրդ տամ, ինձ հետ տենց մի խոսեք»,- ասաց Ռուբիկ Հակոբյանն ու հեռացավ։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache