Ինձ թունավորել են, մինչև առավոտ չեմ ապրի. նոր մանրամասներ՝ Լևոն Հայրապետյանի մահվան մասին

335

operativ.am — Հայտնի բարերար, գործարար, «Զրուցակից» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ,մեծահարուստ Լևոն Հայրապետյանի հարազատները պահանջում են ՌԴ Քննչական կոմիտեից վերանայել Հայրապետյանի սպանության գործը:

Ինչպես հաղուրդում են ԶԼՄ-ները՝ դատավոր Կարեն Ներսիսյանը, ով Հայրապետյանի դստեր շահերն է պաշտպանում, պատմել է, որ կյանքի վերջին օրերին Հայրապետյանը գտնվել է մորդովյան բանտում: Նա տառապել է մի քանի հիվանդություններով, բայց նրա վիճակը չի եղել կրիտիկական, ավելին ՝ 2017-ի աշնանը Լևոն Հայրապետյանը բարձր տրամադրություն է ունեցել:

Հոկտեմբերի 19-ին Մորդովիայի Բարձրագույն դատարանում պետք է տեղի ունենային լսումներ, որից հետո, ամենայն հավանականությամբ, նրան պետք է ազատեին կալանքից՝ վատառողջ լինելու պատճառով:

Հայրապետյանը արդեն պլան էր մշակում. կալանքից ազատվելուց հետո պետք է զբաղվեր իր  պարտատերերի գործերով, պետք է պարզեր, թե որտեղ են կորել իր ակցիաները և այլն:

Դատավորի խոսքով՝ պայմանական ազատումից մի քանի օր առաջ երկու անծանոթ տղամարդ նրան են հանձնել դեղերով լի տուփ: Հայրապետյանը ընդունել է այդ առաջին հայացքից անմեղ թվացող դեղերը, որոնք նա մինչ այդ էլ ընդունում էր պարբերաբար: Դրանից անմիջապես հետո Հայրապետյանի առողջական վիճակը միանգամից վատանում է:

Բժշկական ստուգումն անցնելուց հետո, բուժքույրը նրան ինչ-որ լուծույթ է տվել, ինչից Հայրապետյանի վիճակը գնալով ավելի է վատացել, նրան մի կերպ հասցրել են բանտախուց. այդժամ բիզնեսմենն արդեն անգիտակից վիճակում է եղել: Ուշքի գալուց անմիջապես հետո խցի մյուս բանտարկյալից անմիջապես հեռախոս է ուզել և զանգահարել է եղբորը և ապա՝ ընկերոջը:  Երկուսին էլ նա նույն բանն է ասել. «Ինձ թունավորել են, մինչև առավոտ ողջ չեմ լինի, չթաղեք ինձ առանց դիահերձման»:

Ինչից հետո բիզնեսմենը կրկին կորցրել է գիտակցությունը, իսկ առավոտյան՝ հոկտեմբերի 18-ին մահացել է: Երբ Լևոն Հայրապետյանի հարազատները նրա մահից հետո սկսել են զբաղվել նրա կտակի հարցերով, թունավորելու հնարավոր շարժառիթները ծածկվել են:

Հայարապետյանը չափազանց հարուստ է եղել: Նրա ունեցվածքը հասել է 1 միլիարդ դոլարի: Նա ունեցել է տասնյակ անշարժ գույք ամբողջ աշխարհում՝ Նկու-Յորքում, Մոնակոյում, Փարիզում, եռահարկ բնակարան Մոսկվայի կենտրոնում, առանձնատներ և գործարարններ Արցախում:

Նրան է պատկանել նաև հայտնի նկարիչների հազվագյուտ գործերը, դրանցից են՝ Մինաս Ավետիսյանի, Այվազովսկու, Մալևիչի և այլ նկարիչների վրձնին պատկանող կտավներ:  Նա նաև ունեցել է հնագույն թանկարժեք քարերի մեծ հավաքածու, մի քանի ռուսական ընկերությունների բաժնետեր է եղել:

Ինչպես հայտնի է ՝ բանտում գտնվելու ժամանակ նա մի քանի անձանց է վստահել տնօրինել իր ունեցվածքը առանց դրանք վաճառելու արտոնության: Սակայն բիզնեսմենի ունեցվածքի մեծ մասը օտարված է եղել: Այսպիսով՝ վաճառված են եղել Նյու-Յորքի, Մոնակոյի վիլլաները, թանկարժեք քարերի և ժամացույցների մեծ մասը, կտավները, «Գազպրոմի» և մի քանի այլ ընկերությունների բիզնեսմենին պատկանող ակցիաները և այլն:

Ժառանգության տնօրինման գործընթացի ժամանակ պարզվել է, որ  նա ունեցել է շատ պարտապաններ, որոնցից նա, երբ գտնվել է ազատության մեջ, գանձել է մեծ գումարներ, որոնք հասել են մի քանի միլիոն դոլարի:

«Եվ այսպես, մարդը մտածում է ազատության մասին, պլաններ կազմում, հույսով, որ ազատության մեջ գտնվելով կլուծի բոլոր հարցերը, և ահա հանկարծակի մահանում է՝ օգտագործելով ինչ-որ անհասկանալի դեղամիջոցներ: Համաձայնեք, որ այսպիսի իրավիճակը լուրջ կասկածներ է առաջացնում: Դա անպայման չէր, որ լիներ թույն: Հայրապետյանը շաքարային դիաբետ ուներ և դրա հետ մեկտեղ մի շարք այլ հիվանդություններ, ինչի արդյուքում որոշ «սխալ» պատվաստումները կհանգեցնեին նման արդյունքի»,- ընդգծում է Կարեն Ներսիսյանը:

Բիզնեսմենի հարազատները դիմում են ներկայացրել ՌԴ Քննչական կոմիտե մեծամասշտաբ հետաքննություն անցկացնելու համար, սակայն մի քանի անգամ մերժվել է գործը կրկին քննել: Հարազատները ամեն գնով ցանկանում են հասնել իրենց ուզած արդյունքին՝ պարզել ճշմարտությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache