«Ինձ թվում է, որեւէ ադեկվատ մարդ այլ գնահատական տալ այդ «սիրո հեղափոխությանը» չի կարող». Շուշան Պետրոսյան

2

aravot.am -ը երեկ փորձեց ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանին մի քանի հարց ուղղել՝ սիրո, համերաշխության հեղափոխության, համաժողովրդական շարժման մասին:

Նա այս օրերին մի քանի գրառումներ է կատարել ֆեյսբուքում՝ փորձելով ցույց տալ, որ սա ոչ թե սիրո, այլ ատելության հեղափոխություն է: Մեր դիտարկմանը, որ շատ վրդովված գրառումներ եք կատարում՝ նա արձագանքեց. «Վրդովված չի, օբյեկտիվ է: Ինձ թվում է, որեւէ ադեկվատ մարդ այլ գնահատական տալ այդ «սիրո հեղափոխությանը» չի կարող: Ադեկվատ մարդկանց մասին է խոսքը»:

Հարցին՝ վստա՞հ եք, որ ձեզ հայհոյանքներ գրողները հենց Փաշինյանի կողմնակիցներն են՝ Շուշան Պետրոսյանը պատասխանեց. «Էդ շատ լավ տարբերակ է, էդ իր տարբերակն է, ինքն էլ է այդպես պատասխանում»:

Շարժման մասին Շուշան Պետրոսյանը չցանկացավ խոսել, ասաց. «Եթե պատիս հետեւում եք, ինձ թվում է ամեն ինչ ակնհայտ է, ուրիշ տարբերակ չկա»:

Նա հորդորեց իրեն հանգիստ թողնել եւ շատ ավելի հետաքրքիր, թիրախային մարդկանց գտնել. «Կներեք, պիտի դուռը փակեմ, որովհետեւ մրսում եմ»,- ասաց նա եւ աշխատասենյակի դուռը փակեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache