Ինտիմ հարաբերությունների հիգիենա

242

Երիտասարդ հասակում մարդու մեջ ձևավորվում են բազմաթիվ սովորություններ, որոնցից հետագայում մեծապես կախված է մեր առողջությունը, ինքնավստահությունը, ինչպես նաև ֆիզիկական հմայքը: Առողջության և գեղեցկության առաջին նախադրյալը մաքրությունն է: Դժբախտաբար, երիտասարդներից շատերը մինչև սեռական հասունացումը մաքրությանը մեծ ուշադրություն չեն դարձնում: Ֆիզիկական բուռն աճի և մարդու ներքին օրգանների, համակարգերի հարաճուն զարգացման շրջանում անձնական հիգիենայի պահանջներն ավելի են կարևորվում: Եթե տանը կան անձնական հիգիենայի համար նպաստավոր պայմաններ (ցնցուղ, լոգարան) ուրեմն ոչինչ չի կարող արդարացնել երիտասարդ մարդու փնթիությունը: Քնից առաջ ամեն օր լողանալն անհրաժեշտ է, որպեսզի մաքրվեն օրվա ընթացքում քրտնագեղձերի և ճարպագեղձերի արտադրած արտազատուկները, որոնց մեջ կան փոշի, կեղտ, ինչպես նաև մաշկի մանրէների կենսագործունեության հետևանքով առաջացած նյութեր, որոնք տհաճ հոտ ունեն: Տաք ցնցուղը թուլացնում է օրվա ընթացքում կուտակված լարվածության զգալի մասը, նպաստում նյարդային համակարգի հանգստանալուն և խաղաղ քուն պարգևում:

Երբ սեռական գեղձերը սկսում են ակտիվորեն գործել, պետք է ամեն օր զբաղվել սեռական օրգանների մաքրությամբ: Դա վերաբերում է և՛ աղջիկներին, և՛ տղաներին: Լավ կլինի, ամեն օր լոգանք ընդունել ու սեռական օրգանները ամեն օր պարտադիր լվանալ, այդ թվում նաև` զուգարանից հետո, սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները կանխարգելելու նպատակով:

Սեռական դաստիարակության կարևոր հանգամանքներից է իր սեռի հիգիենայի մասին ժամանակին տեղեկացումը և անհրաժեշտ հիգիենիկ հմտություններին վարժեցումը: Երբ խոսքն աղջիկների մասին է, ամենակարևորը դաշտանի մասին տեղեկությունների լուսաբանումն է: Որքան էլ տարօրինակ է, դեռահասների խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող սեքսոլոգները հաստատում են, որ աղջիկներից շատերի համար առաջին դաշտանը անակնկալ է կամ քիչ հայտնի, անծանոթ, սարսափեցնող երևույթ:

Յուրաքանչյուր մայր պետք է պատմի իր 10-11 տարեկան աղջկան, թե ինչ է դաշտանը, ինչպես է ընթանում, ինչպիսի հիգիենա պահպանել և հիգիենիկ պահանջները իմանալ: Չնայած դաշտանը ֆիզիոլոգիական օրինաչափ երևույթ է, որ վաղ թե ուշ լինում է բոլոր աղջիկների մոտ, օրգանիզմի համար լուրջ փորձություն է: Այսպեսէ դաշտանի օրերին չի կարելի լողանալ ջրավազաններում կամ ջրամբարներում, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում ամեն օր ցնցուղի տակ լողանալ կամ հիգիենիկ լվացումներ կատարել: Դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունները ցանկալի չեն, քանզի կա վարակի անցման վտանգ արգանդի խոռոչ, որը շատ զգայուն է տարբեր տեսակի ախտածին մանրէների նկատմամբ: Առաջին դաշտանը համընկնում է սեռական երկրորդային նշանների ի հայտ գալուն, որը վկայում է սեռական հասունացման սկսման մասին: Այդ ժամանակ աղջիկներից ու պատանիներից շատերի դեմքին առաջանում են պզուկներ, մաշկը և մազերը ճարպոտում են, ուժեղանում է քրտնարտադրությունը: Այդ երևույթները պայմանավորված են ներզատիչ գեղձերի գործունեությամբ և սեռական հորմոնների բուռն արտադրությամբ: Լինելով սովորական ֆիզիոլոգիական փոփոխություններ` նրանք անցնում են առանց բուժման, սակայն դեռահասներին բավական երկար ժամանակ տհաճություն են պատճառում: Երբեմն այդ երևույթը շարունակվում է մի քանի տարի, և այսպես կոչված, պատանեկան պզուկները դառնում են պատանիների անլիարժեքության բարդույթի պատճառ:

Ոմանք պնդում են, թե սեռական կյանքի ընթացքում կյանքի ընթացքում պզուկները նվազում կամ անհետանում են: Դա, իհարկե, սխալ կարծիք է: Ավելի լավ է օգտվել հատուկ օճառահեղուկներից (շամպուն), հաճախակի լվացվել, օգտագործել դիմահարդարման միջոցներ և հաճախակի փոխել սպիտակեղենը:

Մանրէների զարգացման համար բարենպաստ և սնուցիչ միջավայր են ստեղծում առնանդամի գլխիկի և թլիփի միջև կուտակվող լորձը, մեզի, թլփաճարպի, ինչպես նաև երազախաբության ժամանակ արտադրված սպերմայի մնացուկները: Թլիփի մաշկը բորբոքվելով կարող է այտուցվել, առաջացնել սեղմումներ և նեղացում (ֆիմոզ), որը շատ ցավոտ է: Երբեմն բորբոքման հետևանքով առաջանում են կպումներ, որոնք բուժվում են միայն վիրաբուժական միջամտությամբ:

Թարմությամբ հագեցած մարմնի բուրմունքը էրոտիկ ուժեղ ազդեցություն ունի, իսկ փնթիությունը, առատ քրտնարտադրությունը բացասական ազդեցություն են թողնում: Սեռական անհամատեղելիությունը, սեռական հարաբերության ընթացքի ձախողումները, զուգընկերոջ նկատմամբ տհաճությունը կարող են այդպիսի սուբյեկտիվ գործոնների հետևանք լինել: Սեռական օրգանները պետք է լվանալ յուրաքանչյուր սեռական հարաբերությունից առաջ և հետո: Կանանաց խորհուրդ չի տրվում հեշտոցի ցնցուղւմ կատարել, քանի որ այդ դեպքում լվացվում են չափազանց օգտակար մանրէները, որոնք արգելակում են ախտածին մարմինների զարգացումը:

Doctors.am




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache