Իոսիֆ Կոբզոնը ներողություն է խնդրել Ռիտա Սարգսյանից

2

Արամ Խաչատրյան համերգասրահում երեկ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի համերգը՝ հայ աստղերի մասնակցությամբ,որին ներկա էին նաև Սերժ Սարսգյանն իր տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ: Իոսիֆ Կոբզոնն իր խոսքում անդրադարձել է համերգից առաջ Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսին՝ նշելով, որ վրդովված է հայ լրագրողներից. «Չեմ սիրում լրագրողներին, բայց ինձ թվում էր՝ հայ լրագրողներն ուրիշ են, բայց՝ ոչ: Այլևս երբեք նրանց հարցազրույց չեմ տա»,- ասել է երգիչը՝ ներողություն խնդրելով առաջին տիկնոջից, որ իր խոսքերը, իբրև թե, լրագրողները սխալ են արտատպել:

Իոսիֆ Կոբզոնն իր երևանյան համերգի համար ընտրել էր յուրօրինակ երգացանկ. նա կատարել է XX դարի հայ կոմպոզիտորների գործերը: Երգիչներ Մհերը, Հայկոն, Արամեն, Էրիկը, Սոնան, Աննա Թաշչյանը, Սոնա Շահգելդյանը, Ռուսլանը և համերգի կազմակերպիչ Արտակ Թովմասյանը ելույթ ունեցան՝ կատարելով հայ հեղինակների հիթեր: Համերգի ընթացքում Կոբզոնին ընկերակցել է նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ նվագելով իր հայտնի ստեղծագործություններից երկուսը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache