Լրահոս

ԻՊ ահաբեկիչները կարող են հարվածել Հայաստանին

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը չի պատրաստվում զենքը վայր դնել:ԻՊ-ի գրոհայիններն ակտիվ գործում են ոչ միայն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, այլև ռուսական սահմանների անմիջական մոտակայքում: Այդ մասին «МИР» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը հավելել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են գործողությունների: «Գործողությունների պատրաստ են նաև ռուսական բազաները, որոնք տեղակայված են Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

Փաստորեն Լավրովը խոսում է Հայաստանի համար նոր վտանգի մասին: Ըստ ռուս-հայկական պայմանագրի Հայաստանում ռուսական ռազմաբազան պետք է պաշտպանի երկիրը Թուրքիայի հնարավոր ագրեսիայից, իսկ հիմա պարզվում է, որ Հայաստանում տեղակայաված ռազմաբազան պատրաստ է նաև պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Հետաքրքիր է նման հայտարարություն անելուց առաջ ռուսական կողմը հարցը քննարկել է Հայաստանի  հետ: Չէ որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի օգտագործման դեպքում հակահարվածը ահաբեկիչների կողմից հասցվելու է հենց մեր երկրին:

Ստացվում է, որ հիմա ռուսական ռազմաբազայից էլ ավելի պետք է զգուշանալ, քանի որ Լավրովի այս հայտարարությունից հետո Հայաստանը կարող է հայտնվել ԻՊ  անմիջական թիրախում:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing