Լրահոս

ԻՊ-ի գրոհայինները շրջափակման մեջ են գտնվում Արևմտյան Մոսուլում. Իրաքի ՊՆ

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ամբողջությամբ արգելափակման մեջ են գտնվում Արևտմյան Մոսուլում: Այս մասին Sky News Arabia հեռուստաալիքին հայտնել է Իրաքի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Վերջինիս խոսքով` ԻՊ-ի գրոհայինները բոլոր կողմերից ամբողջական շրջափակման մեջ են գտնվում արևմտյան Մոսուլի` դեռևս իրենց վերահսկողությանը ենթակա շրջաններում: Իրաքյան բանակը նրանց հանձնվելու կոչ է արել` արդար դատաստանի դիմաց:

Աղբյուրի հաղորդմամբ` կառավարական ուժերը հաջող հարվածներ են հասցնում գրոհայինների դիրքերի և նրանց պարագլուխների ուղղությամբ: Բանակի ներկայացուցիչը նշել է, որ Մոսուլի ազատագրումը միայն ժամանակի հարց է:

Բացի այդ, աղբյուրը հայտնել է, որ ԻՊ-ի շարքերում կռվողների 90 տոկոսը արտասահմանցիներ են` արաբական և այլ երկրների քաղաքացիներ:

Առկա տվյալների համաձայն` գրոհայինների վերահսկոսության տակ գտնվող շրջաններում շուրջ 600 000 մարդ է բնակվում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing