good-banner
Լրահոս

«IQ-ն ո՞րն է». Դավիթ Հարությունյան

 

Davit-Harutyunyan-3

168.am-ը գրում է.  Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեավար Նաիրա Զոհրաբյանը հարցադրում արեց, թե կոռուպցիայի դեմ սրբազան պատերազմի շրջանակներում արտաբյուջեները բյուջե մտցնելու պատգամավորների նախաձեռնությանը ինչո՞ւ է բացասական եզրակացություն տվել:

«Ինչո՞ւ պետք է ունենանք բյուջե և դաբլ-բյուջե»,- հարցրեց Ն.Զոհրաբյանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե կառավարությունն է տվել բացասական եզրակացություն. «Ես ընդամենը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն եմ»: Նա խորհուրդ տվեց ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այդ հարցն ուղղել կառավարությանը:

Ն.Զոհրաբյանը դժգոհեց, որ Հարվարդում սովորած երիտասարդը ՊՈԱԿ-ներում ու ԾԻԳ-երում չի անցնում մրցույթում, այլ հաղթում է ցածր IQ ունեցողը, որի IQ-ն բավարարում է լուծվող սուրճը սովորական սուրճից տարբերելուն:

«IQ-ն ո՞րն է»,- հարցրեց Դ.Հարությունյանը:

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing