Իր ունեցածի վրա ամեն գիշեր դողացողը, չի կարողանալու հաղթել մարդու, ով այլևս դողացնելու բան չունի

66

Այս շրջանում Փաշինյանի ամենագլխավոր առավելությունը ոչ թե ժողովրդի աջակցությունն է կամ ինչպես սիրում են կրկնել՝ էյֆորիան, այլ այն հանգամանքը, որ Փաշինյանը խաղի մեջ մտել է այնպիսի կարգավիճակով, որ այլևս կորցնելու ոչ մի բան չունի, ի տարբերությունը մյուս խաղացողների։

Նիկոլը, իր սկսած ցույցերի արդեն կեսից, հասկացել էր, որ կամ գնալու է մինչև վերջ , կամ կորցնելու է ամեն ինչ, քանի որ դրանից հետո քաղաքականությամբ երբեք չէր կարողանալու զբաղվել։ Ու հենց այդ տրամադրությունը նրան տարավ այնտեղ, որտեղ ինքը հիմա նստած է։ Հիմա էլ նույն կերպ ղեկավարում է երկիրը ու այդ է պատճառը, որ որևէ այլ գործիչ ռիսկ չի անում ուղիղ խփել Փաշինյանին, քանի որ գիտակցում է, որ չի կարելի կռվել մեկի հետ, ով կորցնելու բան չունի, որովհետև իր ապագայի հետ կապված ամեն բան դրել է այս խաղի մեջ։

Նույնիսկ որդուն ուղարկելով սահման նա շրջանցեց ամենակարևոր խնդիրը՝ պատերազմով վախեցնելու հնարավորությունը։ Այսինքն, մարդ եթե իր տղային ուղարկում է առաջին գիծ, նշանակում է , որ պատրաստ է նաև պատերազմին։

Ու հա, իր ունեցածի վրա ամեն գիշեր դողացողը, չի կարողանալու հաղթել մարդու, ով այլևս դողացնելու բան չունի։ Սա հասկանում են բոլորը, ու հասկանում է հենց Փաշինյանը, քանի որ ժամանակին հենց ինքն է գծել այս սցենարը։

 



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache