Իր զորքը սահմանին՝ Ադրբեջանը սպասում է, թե ինչ կլինի Հայաստանում

166

Politik.am —  Ադրբեջանը ապրիլից սկսած ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում զորամիավորումներ է կուտակել, որոնք մինչ այս պահը հետ չի քաշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանի այս խոսքը վկայում է, որ Ադրբեջանը դեռևս շարունակում է հույս ունենալ, որ Հայաստանի կամ Արցախի ներքաղաքական խնդիրները կարող են այնքան խորանալ, որը  նա կկարողանա ազատ որոշակի քայլեր իրականացնել:

Ադրբեջանում լավ են հասկանում, որ հիմա Հայաստանում և  Արցախում առավել շատ տարված են ներքաղաքական հարցերով: Ու եթե ներքաղաքական իրավիճակը հայկական երկու պետություններում լարվի, ապա վստահ կարելի է լինել, որ Ադրբեջանը կդիմի սադրանքի:

Այս պատճառով է, որ այդ պետությունը շարունակում է սահմանին պահել զորքն ու զինտեխնիկան: Ադրբեջանում չեն ցանկանում կորցնել հարմար առիթը ու պատրաստ սպասում են, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան Հայաստանում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache