Իրադրությունը հարաբերական կայուն է, Ադրբեջանի զինտեխնիկան գտնվում է խորքում. Լևոն Մնացականյան

0

armlur.am -Առաջնային գծում իրադրությունը կարող ենք գնահատել՝ որպես հարաբերական կայուն: Մայիսի 6-ի դրությամբ խախտումները եղել են միայն հրաձգային զինատեսակներից: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի` սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:

Նա տեղեկացրել է, որ հակառակորդի կողմից դուրս բերված զինտեխնիկան գտնվում է խորքում՝ իրենց կենտրոնացման շրջաններում, որի շարժերին Արցախի պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է:

«Այսօրվա շարժերն ուղղված են միայն առաջնային գծում հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների առօրյայի ապահովմանը եւ ոչ ավելին»,- նշել է Լեւոն Մնացականյանն՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերը սահմանին զգոն ծառայություն են իրականացնում: Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայության կողմից վերջին օրերին պարբերաբար տեսանյութեր էին հրապարակվում՝ սահմանին հակառակորդի զինտեխնիկայի եւ մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache