Լրահոս

Իրադրությունն առաջնագծում

 

Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44 հրանոթներից և ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 113 արկ, որից 36-ը հրանոթներից, 77-ը՝ ականանետերից: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաև Թալիշ գյուղի ուղղությամբ (18 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing