Իրական վտանգը հանցագործի շուրջ մի քանի հարյուր հանցակիցների կոնսոլիդացումը չէ, այլ համաժողովրդական վստահության մսխումը

40

Մեր զրուցակիցն է ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը

Պարոն Ռուբինյան, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական ՆՏՎհեռուստատեսությանը տված հարցազորւյցում նշել էոր ինքը կարող էշատ լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ։ Թեև ասել էոր դեռ չիորոշել՝ կուսակցություն կբացիթե ոչ։ Ինչպե՞ս եք գնահատում այսհայտարարությունը և արդյոք նրա կոնսոլիդացիոն ջանքերը կարող ենարդյունքի բերել։

Ես դեմ եմ ժամանակին երկրում իշխանությունը յուրացրած ծանր պետական հանցագործին որպես 2-րդ նախագահ հորջորջելուն: Ասեք երկրի համար 1 թալանչի ու մարդասպան, և ձեզ էլի բոլորը կհասկանան: Կրեմլի լիակատար հսկողության տակ գտնվող հեռուստաալիքին տված այդ թալանչու հարցազրույցին ծանոթ եմ և համամիտ եմ, որ Քոչարյանն իսկապես կարող է լուրջ կոնսոլիդացիոն կենտրոն դառնալ իր նախկին հանցակիցների՝ օլիգարխների, նախկին թալանչի պաշտոնյաների ու կոալիցված կուսակցությունների համար: Իսկ ասել է, որ դեռ չի որոշել, որովհետև դա իր որոշելիքը չէ՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ի՞նչ կորոշի վճռաբեկ դատարանը: Ես էլ չգիտեմ թե ինչ կորոշի այդ դատական ատյանը: Բայց եթե նույնքան ստոր գտնվեն ու պետական ծանր հանցագործին, որը վերաքննիչ դատարանի դավադիր վճռի արդյունքում ազատության մեջ հայտնվելով աջ ու ձախ բարձրաձայնում է երկիրը կրկին բռնատիրություն ու վասալ դարձնելու իր ծրագրերը, ազատ գործելու ու երկիրն իրար խառնելու հնարավորություն տան, ապա միևնույն է, Քոչարյանի ծրագրերն անհեռանկար են: Նժարի մի կողմում իրեն ու իր ապօրինի իշխանավարման տարիները ատող համարյա ողջ ժողովուրդն է, մյուս կողմում կլինի ինքն ու մի 3-4 հարյուր իր նախկին հանցակիցները:

Քոչարյանը նշել էոր այսօր իշխանության են եկել մարդիկորոնք 10 տարի առաջ մարտի 1-2-ին զանգվածային անկարգություններ ենկազմակերպելորի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Նա նշել էորիշխանության են եկել մարդիկորոնք այն ժամանակ պարտվեցինընտրություններում, և հիմա իր նկատմամբ տեղի ունեցածը համարում էվենդետա։ Ի՞նչ նպատակ են հետապնդում նմանհայտարարությունները։

Դե, ի՞նչ ասեմ, լկտի սուտն ու իրականության խեղաթյուրումը միշտ էլ նրա ամենակիրառելի զենքերն են եղել: Ես հո հիմա չեմ սկսելու ամեն ինչից քաջատեղյակ հասարակությանը պարզաբանել, որ իրականում միշտ, բոլոր ընտրություններում պարտվել են ինքն ու հետագայում իր դրածո Սերժիկը, որ զանգվածային անկարգություններ հենց ինքն է կազմակերպել, որ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու ու կրակելու հրամաններ հենց ինքն է տվել: Թերևս անդրադառնամ իր լկտի ստերից միայն մեկին: Ոչ առաջին անգամ է, երբ Քոչարյանը որպես հզոր փաստարկ բերում է այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը, որպես վերջին ու ամենաբարձր ատյան, նույնպես օրինական է ճանաչել ընտրությունները: Ընդ որում՝ ներկայացնում է այնպես, իբր դրանից հետո են տեղի ունեցել անկարգություններն ու սպանությունները: Մի կողմ թողնենք այն, որ Սահմանադրական դատարանը միշտ էլ եղել է օրվա իշխանությանը սպասարկող անողնաշար ու անօգուտ կառույց: Փաստ է, ես հստակ հիշում եմ, որ Մարտի 1-ից հետո էր, արդեն բանտախցում էի, երբ հատուկ դրության պայմաններում, զենքի ու հաշվեհարդարների սպառնալիքների ներքո կայացավ ՍԴ նիստը: Իրողությունն այն է, որ մենք՝ խաղաղ ցուցարարներս, սպասում էինք Սահմանադրական դատարանի գործը քննելուն, իսկ նա սարսափած էր, վստահ չէր, չէր հավատում, որ սարսափելի ընտրախախտումների առկայությամբ ու խաղաղ ցուցարարների ճնշման ներքո ՍԴ-ն իրեն հաճելի վճիռ կկայացնի: Ու արեց այն, ինչը հիմա քննիչներն անվանել են, կոչում են սահմանադրական կարգի տապալում: Չսպասելով ՍԴ վճռին, թքելով Սահմանադրության ու օրենքների վրա, զենքի ու զորքի ուժով արյան մեջ խեղդեց պայքարը, զանգվածային քաղաքական հալածանքներ կիրառեց պայքարողների նկատմամբ:

ՀՀԿականները, նաև ՀՅԴականները չեն բացառումհամագործակցությունը Քոչարյանի հետ։ Այս իրավիճակը ավելի չի՞խորացնում վտանգները գործող իշխանության համար։

Արդեն խոսեցի հանցակիցների մասին: Ոճռագործի հետ համագործակցելու պատրաստակամությունը առաջին հերթին հենց իրենց է սպառնում: Ճիշտ է, այդ կուսակցությունները այնքան ցածր վարկանիշ ունեն, որ համարում են, որ միևնույն է կորցնելիք չունեն: Ես էլ եմ կարծում, որ կորցնելիք չունեն, բայց շարքերին, որոնք անհույս են, խորհուրդ կտայի մտածել ապաշխարելու և ժողովրդի վստահությունը վերգտնելու ուղիների մասին: Իսկ գործադիր իշխանության համար իրական վտանգ կդառնա ոչ թե հանցագործի շուրջ մի քանի հարյուր հանցակիցների կոնսոլիդացումը, այլ այսօրվա համաժողովրդական վստահության չարաշահումն ու մսխումը:

Որքանո՞վ է հնարավորոր Ռուսաստանը աջակցի Քոչարյանին՝ ՀՀումհակահեղափոխության հասնելու հարցում։ Ի՞նչ պետք է անիիշխանությունը այս պայմաններում։

Ժողովրդավարական ուղիով ընթացող Հայաստանը միշտ սպիտակ ագռավ է լինելու ԱՊՀ կոչվող հետադիմական պետությունների հանրույթում: Հաջողված քաղաքական ու տնտեսական բարեփոխումները միայն խորացնելու են քաղաքակրթական այն վիհը, որը բաժանում է մեզ: Ու այստեղ անօգուտ են ամենշաբաթյա հավաստիացումները, թե մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը: Այս պայմաններում իշխանությունը պետք է էլ ավելի ամրացնի կապը ժողովրդի հետ ու հիմնվելով ժողովրդական վստահության ու աջակցության վրա՝ արագացնի խորը քաղաքական ու տնտեսական բարեփոխումները: Համախմբված, հույսով լեցուն ու գործընթացներին ակտիվորեն ներգրավված ժողովրդի դեմ գործելու համար թե ներքին, թե արտաքին ուժերը շատ թույլ զինանոցներ ունեն:

Էդուարդ Շարմազանովը հայտարարել էոր Քոչարյանին հանգածհրաբուխ անվանողները ոչինչ չեն հասկանում քաղաքականությունից։Նաև նշել էոր Քոչարյանը շատ անելիք ունի քաղաքականության մեջ։ՄիաժամանակՇարմազանովը նշել էոր այս պահին չի կարող ասելթեարդյոք անհրաժեշտ կլինի արտահերթ ընտրություններ մի քանի ամիսհետոոր ԱԺն կարող է պաշտոնավարել մինչև 2022 թվականը։ Ձերկարծիքով, ի՞նչ կա ՀՀԿի մտքումի՞նչ սցենարներ կարող են գործիդրվել և ինչի կհանգեցնեն։

Շարմազանովի խոսքի արժեքը ձևավորվել է վաղուց, նրան մեկնաբանելը հանրօգուտ գործ չեմ համարում: Իսկ մտքներում, ըստ իս, հետևյալն է: Հույս ունեն, որ Նիկոլի ու իր կառավարության վարկանիշը այնքան կնվազի, որ վարչապետի պաշտոնավարման մեկ տարին լրանալուն պես անվստահություն կհայտնեն նրան ու կընտրեն իրենց վարչապետին: Որքան հասկանում եմ, իրենց ներկա առաջնորդ Սերժիկ Սարգսյանը արդարացիորեն չի հավատում այդ հեռանկարին, իսկ ահա Քոչարյանի պարտադրված, ինքնապաշտպանական ակտիվացումը ոգևորել է տարատեսակ շարմազանովներին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache