Լրահոս

Իրանը պատրաստ է Հայաստանի տարածքով Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցք բացել

 

24968_large

ankakh.com-ը գրում է.  Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին է փոխանցել Հայաստանի տարածքով Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցք բացելու Իրանի պատրաստակամությունը: Նման շեշտադրումներ մասնավորապես հնչել են Թեհրանում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը, փոխանցում է Fars գործակալությունը: Թեհրանի և Երևանի միջև տրանսպորտի և ապրանքափոխադրումների ոլորտում համագործակցությունը խթանելու նպատակով Թեհրանը պատրաստ է Հայաստանին տրամադրել տեխնիկական և շինարարական ծառայություններ՝ Հայաստանի տարածքով Սև ծովը Պասից ծոցին միացնելու համար, ասել է Ռոհանին: Նա նաև նշել է, որ Իրանն ու Հայաստանը կիսում են տարածաշրջանային ու գլոբալ խնդիրների հետ կապված տեսակետները՝ վերահաստատելով տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն պահպանելու կոչերը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing