Լրահոս

Իրավիճակը կարող է փրկել միայն Սերժ Սարգսյանը

 

2

Hraparak.am Որ ՀՀԿ-ն քաղաքական մարտիկ է, որ Հայաստանի առանցքային, առաջատար քաղաքական ուժն է, ոչ ոք չի կարող վիճարկել: Դա ապացուցում նաև Գյումրիում և Վանաձորում քաղաքապետ նշանակելու հարցում ՀՀԿ-ի գավառական կառույցների ցուցաբերած վարպետությունը: Հիանալ կարելի է և պետք է արժանին մատուցել ՀՀԿ-ին՝ ապրեք, տղերք: Եկեք, սակայն չապրենք միայն ներկայով ու այս պահով: 2017 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու, ընդ որում՝ հենց այս՝ համամասնական ընտրակարգով: Եթե այդ ընտրություններում էլ ՀՀԿ-ն պատրաստվում է նույն մեթողդներով հաղթանակ տանել, ապա ավելի լավ է նման ընտրություններ չանցկացնենք: Թե ինչ է կատարվում Գյումրիի և Վանաձորի քաղաքապետարաններում, ավելորդ է կրկնելը: Այդ ամենի արդույունքում հանրապետության երկու խոշոր քաղաքներում ունենք բրթովի, բոնուսավոր, ընդդիմությունից 4 ավագանի խլած քաղաքապետեր: Նրանք փոքրամասնության թեկնածուներն են և դա փաստ է: Իսկ այն երկրում, որտեղ փոքրամասնության թեկնածուն է հաղթում, ժողովրդավարության մասին խոսելը դառնում է ավելորդ: Առաջարկում եմ իրավասու մարմիններին՝ վետո դնել Գյումրու և Վանաձորի ավագանու նիստերի որոշումների վրա և անցկացնել ավագանու նորմալ, մարդկային քվեարկություն: ՀՀ նախագահը կարող է սա անել՝ գավառական խառոշիներին իրենց տեղը դնելու և ժողովրդի ձայնը տեղ հասցնելու համար: Ոչ մի դեպքում չի կարելի թողնել, որ ժողովրդի քվեով առևտուր անեն, ժողովրդի քվեն վերածեն բոնուսների կամ ընդդիմադիր մանդատները դարձնեն իշխանական: Հակառակ պարագայում 2017 թվականի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններում կունենանք 0-ական մասնակցություն, իսկ որ ավելի վատ է՝ փոքրամասնության խորհրդարան:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...