Իրավիճակը սրվում է․Վովա Գասպարյանն ու Գագիկ Ծառուկյանը՝ ընդդեմ Օսիպյանի

202

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին եւ սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. «Ոչ, հենց հիմա»:

Այդ պահից սկսած՝ Գագիկ Ծառուկյանի եւ ոստիկանապետի հարաբերությունները խիստ սրվել են, եւ Ծառուկյանը ոչ այնքան իշխանության դեմ է տրամադրվել, որքան կոնկրետ Օսիպյանի ու նրա շրջապատի։ «Մուլտի գրուպ»-ում խոսում են, որ Ծառուկյանը «սա սենց չի թողնի՝ Էդոն իր ամենամոտ մարդն ա, վրեժ կլուծի»։

Այս գործընթացին նպաստել է նաեւ վերջերս ԲՀԿ-ն համալրած «ծանր հրետանին»՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանը, ով կոորդինացնում է «Մուլտի գրուպի» անվտանգության աշխատանքները։

Այդ պահից սկսած՝ ակտիվ գործողություններ են սկսել իրականացվել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ կապված են Վալերի Օսիպյանի հետ:

Այդ թվում՝ ՊԵԿ օպերատիվ վարչության պետ Կարեն Կարապետյանի դեմ, որի նշանակումը ոչ միանշանակ ընդունվեց մամուլում, եւ որի նկատմամբ այսօր ծառայողական քննություն է ընթանում:

Ի դեպ, ըստ լուրերի, Վալերի Օսիպյանի դեմ պայքարին միացել է նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմը:

Հիշեցնենք, որ եւս մեկ ծառայողական քննություն էլ իրականացվում է ոստիկանությունում: Այստեղ էլ «գլխավոր հերոսը» Վ. Գասպարյանի եղբորորդին է: Այս ամենը վկայում է, որ նախընտրական պայքարը մտնում է ակտիվ փուլ, որտեղ օգտագործվելու են բոլոր հին ու նոր կոմպրոմատներն ու «մուտիլովկաները»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache