good-banner
Լրահոս

Իրազեկում աշխատողներին առաջիկա ոչ աշխատանքային օրերի վերաբերյալ

 

ashxatanqayin orer

iravaban.net-Եկող շաբաթ՝ հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը: Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համաձայն հուլիսի 5-ը ոչ աշխատանքային է: Հուլիսի 4-ը եկեղեցական ծիսակարգի համաձայն մեռելոց է: Սպասվում էր, որ կառավարությունը ամսի 4-ի երկուշաբթի օրը կտեղափոխի շաբաթ օր, այսինքն՝ աշխատողները հնարավորություն կունենան հանգստանալ 4 օր անընդմեջ, սակայն կառավարության այսօրվա նիստին նման որոշում չկար: Չի բացառվում, որ կառավարությունը արտահերթ նիստ կնշանակի այս շաբաթ և կլուծի տեղափոխման հարցը, ինչպես նախկինում, թեև ավելի հավանական է, որ մեռելոցը լինի աշխատանքային, քանի որ նմանաբնույթ որոշումները մշտապես քննադատության առարկա են դարձել: Ինչևէ, աշխատողներին տեղեկացնում ենք, որ եկող շաբաթ ամսի 5-ը՝ երեքշաբթի օր, ոչ աշխատանքային է, այսինքն՝ աշխատողները կհանգստանան շաբաթ և կիրակի օրերին, այնուհետև՝ երկուշաբթի օրը կաշխատեն, իսկ երեքշաբթի օրը կլինի ոչ աշխատանքային:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/131855.html
© iravaban.net կայք

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing