«Իրենք մեզ պատկերացնում են իրենց պես մարդակեր ռեժիմ». Ալեն Սիմոնյան

26

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀԿ-ականների մեկնաբանություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը քաղաքական տեռորի սկիզբն է:

“Բայց մի երեք ամիս առաջ պարոն Աշոտյանն այս ամբոինից հայտարարում էր, որ ինքը պատրաստ է՝ որպես ԱԺ պատգամավոր, այդ բոլոր խոշտանգվածների հարցերով զբաղվել, խնդրում եմ, դիմեք: Ես ուզում եմ ձեզ խնդրել պարոն Աշոտյանին հարցնեք՝ քանի՞ հոգի է դիմել նրան: Էս ի՞նչ հեքիաթների մասին են խոսում: Իրենք մեզ պատկերացնում են իրենց պես մարդակեր ռեժիմ: Փաշինյանի երեկվա ելույթից ես շատ գոհ եմ և շատ տպավորված”,- ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ վստահ է, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի պարզել, թե ով է գաղտնալսել ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարներին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache