Առանց կատեգորիա

Իրո՞ք մթնոլորտ են ուզում փոխել, թե՞ սա հարմար առիթ էր՝ ազատվելու որոշ պերսոնաներից

 

 

12

Hartak.am «Էս երկիրը բանի պետք չէ, ոչինչ էլ չի փոխվի». Նման միտք, եթե չենք արտահայտել, ապա, վստահ եմ, գոնե լսել ենք: Հասարակության մոտ հստակ այն կարծիքն է ձևավորված, որ մինչև համակարգը «գլխից» չփոխվի, ապա դեպի դրականը փոփոխություն ակնկալելը միայն երազկոտներին  բնորոշ ռոմանտիզմ է: Թե չէ մի նախարարին մյուսով փոխելով, տեղից տեղ տեղափոխելով, կոռուպցիոն անցյալ ունեցող, բայց ոչ հնչեղ անուն ունեցող նոր մարդկանց բերելով՝ «թոզ չեն կարող փչել» մարդկանց աչքերին ու հավատացնել, որ համակարգ են փոխում, որ ամեն ինչ սկսելու է դեպի լավը գնալ: Ոնց ասում են՝ «ձուկը գլխից է հոտած», թե չէ անձերի փոփոխությամբ չի կարող հարց լուծվել, էլ չեմ ասում՝ իրավիճակ փոխվելու մասին:

Չենք կարող ժխտել Կառավարության կազմում ռեաբիլիտացիոն գործողությունների առկայությունը. նախարարական գրեթե ողջ կազմը փոխվեց, հիմա էլ անցել են մարզպետներին, ու հատկանշականն այն է, որ թիրախում հայտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր մինչ այդ անձեռնխելի էին թվում՝ սկսած Հովիկ Աբրահամյանից, վերջացրած Սուրիկ Խաչատրյանով: Հիմա հարց է առաջանում՝ իրո՞ք մթնոլորտ են ուզում փոխել, թե՞ սա հարմար առիթ էր՝ ազատվելու որոշ պերսոնաներից և նրանց փոխարինելով իրենց հավատարիմ պերսոնաներով, որոնք, թերևս, ոչնչով չեն տարբերվում նախորդներից:

Հ.Գ. Պետք է հիշել, որ պաշտոնից հրաժարականը դեռ փոփոխության գրավական չէ, նրանք պետք է հեռու լինեն քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալուց, այլապես քաղաքացին հիմք ունի մտածելու փոփոխությունների իմիտացիոն բնույթ ունենալու մասին:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara